Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, տեղի ունեցաւ Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումները տեղի ունեցաւ Տէրունական աղօթքը եւ «Զգործս ձեռաց....» մաղթանքը, որից յետոյ ստուգւեց պատգամաւորների ներկայութիւնը. 32 վճռական ձայնով ժողովը վաւերական համարւեց:

Հաշւի առնելով Պատգամաւորական Ժողովի 3-րդ օրակարգը՝ նիստին զեկոյցով ներկայացաւ Թեմական խորհուրդը՝ անդրադառնալով Միրզայէ Շիրազի կալւածների վաճառքի ընթացքին, Սուլթանի հողատարածքի շինարարական աշխատանքին, Հայաստանի հողատարածքի վաճառքի կամ այլ տնօրինմանը: Այնուհետեւ պատգամաւորներն իրենց հարցերն ուղղեցին Թեմական խորհրդին, որոնց պատասխանեցին Թեմական խորհրդի անդամները:

Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը՝ քննարկումներով բուռն օրակարգի երկրորդ բաժնում անդրադարձաւ ազգային կրթական համակարգին ըստ՝ որի 2017-18 ուսումնական տարում դպրոցականների թիւը Թեհրանում փաստացի կազմում է 1895 աշակերտ-ուհի:

Ռոբերտ Բեգլարեանը անդրադառնալով պատգամաւորների մտահոգութեանը կրթական համակարգում առկայ խնդիրների շուրջ ընդգծեց. «Թեմական եւ կրթական խորհուրդները հետապնդում են կրթական ոլորտում որակական առաջընթացն ապահովելու նպատակը, որի արդիւնքում պէտք է գրանցւի ընդհանուր, ինչպէս նաեւ գիտութեան մակարդակի աճ»:

Ըստ Թ. Հ. Թ. ատենապետի՝ կրթական ոլորտում, այս պահի դրութեամբ չկան յստակ ծրագրեր. «Բանակցութիւնների ժամանակ մեր կարծիքն ենք ներկայացրել Կրթական խորհրդին, այս պահի դրութեամբ դեռեւս որեւէ յստակ որոշում չկայ։ Տարբերակները քննարկւում են, ունենք բազմաթիւ խնդիրներ, քննարկումները տեղի են ունեցել, բայց որեւէ յստակեցում չունենք»:

ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը՝ ժողովականների ուշադրութիւնը սեւեռեց կրթական ոլորտում առկայ հիմնախնդիրներին: Նա ելոյթում մասնաւորապէս անդրադարձաւ հայկական դպրոցների ընդհանուր իրավիճակին, հայեցի դաստիարակութեան մատուցւող մակարդակին եւ որակին: Այնուհետեւ ատենապետը գործադիր մարմիններին յանձնարարեց մշակել յստակ ծրագրեր եւ կատարել բանակցութիւններ վերոնշեալ կալւածների, եւ կրթական համակարգի վերաբերեալ:

15 րոպէ դադարից յետոյ, ժողովականները զբաղւեցին ընթացքիկ օրակարգով, որն էր Հաշւեքննիչ մարմնի զեկոյցը, սակայն մի շարք խնդիրների պատճառով զեկոյցը չներկայացւեց, ուստի ժողովականների որոշմամբ օրակարգի քննարկումը փոխանցւեց յաջորդ նիստ:

Ժողովին ներկայացաւ Իրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Պատգամաւորը անդրադառնալով կրթական ոլորտում առկայ խնդիրներին մասնաւորապէս շեշտեց. «Մեր համայնքում առկայ խնդիրները, որոնք նոր մարտահրաւէրներ չեն շարունակւում են օրակարգային բնոյթ ունենալ սակայն դպրոցներում նկատւում է նոր մարտահրաւէրներ»:

Պատգամաւորը պարզաբանելով նոր մարտահրաւէրներն ընդծեց. «Այսօր Իրանում ապրող միւս փոքրամասնութիւներն էլ ունեն այն խնդիրը ինչը մենք. նրանց դպրոցներն էլ փակւում են: Սակայն նրանք մշակել են մի նոր ռազմավարութիւն՝ ըստ որի միւս փոքրամասնութիւններին ընդունում են իրենց դպրոցներ ինչը մեզ՝ որպէս մի այլ փոքրամասնութիւն բերում է մի նոր մարտահրաւէր, որն էլ մտահոգիչ է: Պատգամաւորը ամփոփելով խնդիրը աւելացրեց. «Այս կապակցութեամբ քննարկումներ եմ ունեցել զրադաշտների պատգամաւորի հետ եւ աշխատանքները ընթացքի մէջ են»:

Այնուհետեւ իրանահայութեան Թեհրանի եւ հիւսիսային շրջանի պատգամաւորը ներկայացրեց համապարփակ զեկոյց, որտեղ անդրադարձ եղաւ շրջանի սկզբից ցայսօր հայրենակիցների դժւաւրութիւններին եւ դիմումներին:

Նա ընդհաուր համտեքստում տեղեկացրեց, որ դիմումները առնչւում են առողջապահութեան եւ բուժման գործընթացներին, զօրակոչիկների զինւորական ծառայութեան եւ տնտեսական հարցերին, որը պատգամաւորը համարում է ամենաօրակարգային թեման:

Կարէն Խանլարեանը անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւններին ընդգծեց. «Իրանի հետ ՀՀ յարաբերութիւնները, յատկապէս տնտեսական ոլորտում, տարեցտարի աւելի մեծ ծաւալների են հասնում, իսկ այս պահի դրութեամբ նաեւ զարգանում են Իրան-Հայաստան ազգային անվտանգութեան ոլորտում առկայ համագործակցութիւնները, համագործակցութիւնը այն հիմքն է, որով նախատեսւում է յստակ ծրագրեր եւ յարաբերութիւնների զարգացում»:

Ժողովն իր օրակարգի վերջին բաժնում նկատի ունենալով Անթիլիասում Ազգային ժողովի գումարման թւականը, զբաղւեց թեմիս կողմից յիշեալ ժողովին մասնակցող ներկայացուցիչների ընտրութեամբ, որից առաջ առաջնորդ Սրբազան Հայրը բացատրութիւններ տւեց Ազգային ժողովի օրակարգի մասին, այնուհետեւ ժողովականների դատին յանձնեց իր առաջարկած ցանկը, որն անցաւ միձայնութեամբ:

Ցանկում ներառւած էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդից ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արմինէ Սէթխանեանը:

Միւս անդամներն էին Հենրիկ Տէր-Ղուկասեանը, Յովսէփ Աւետեանը, Սուրիկ Աբնուսեանը, սարկաւակուհի Անի Քրիստի Մանուէլեանը:

Սրբազան Հօր բացատրութիւններից յետոյ ժողովն անցաւ ընտրական գործընթացին, որտեղ զբաղւեցին միւս թեկնածուների ընտրութեամբ: Արդիւնքում, Ալֆրէդ Քեշիշեանը, Շապին Աբրահամեանը, Վահիկ Աղաքեանը եւ Հրաչ Մարկոսեանը ընտրւեցին որպէս թեմիս ներկայացուցիչներ՝ մասնակցելու դեկտեմբեր ամսին Անթիլիասում կայանալիք ժողովին: Որպէս անձնափոխանորդներ ընտրւեցին Մարինա Ղահրամանեանը եւ Ժանէտ Թումեանցը:

Քաղւեց «Ալիք»-ի կայքէջից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ