Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ի. Ի. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՒԱՏԱՐՄԱԳՐՒԱԾ ԱՆԳԼԻԱՅԻ ՀԱՒԱՏԱՐՄԱՏԱՐԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է` ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Չորեքշաբթի 9 դեկտ. 2015-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր հիւրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Անգլիայի հաւատարմատար՝ Պրն. Բեն Ֆէնդըրն ու իր օգնական օրդ. Շառլոթ Ուոլըրը:

Առաջնորդ Սրբազան հայրը ողջունեց պրն. հաւատարմատարին եւ իր օգնականին եւ յաջողութիւն մաղթեց իրենց. այնուհետեւ Սրբազան հայրը լայն տեղեկութիւններ տւեց հաւատարմատարին իրանահայ գաղութի եւ յատկապէս Թեհրանի հայ գաղութի մասին: ՛՛Հայ ժողովրդի եւ իրանցի ժողովրդի յարաբերութիւններն ու բարեկամութիւնը պատմական խորք եւ արմատներ ունի, ասաց Սրբազան հայրը, եւ հետեւաբար հայը Իրանում կայ որպէս լիիրաւ քաղաքացի ու իրաւատէր՛՛: Զրոյցի ընթացքին խօսւեց նաեւ այսօրւայ սուրիահայ գաղութի եւ հայկական միւս գաղութների մասին մատնանշելով իրանահայ գաղութի երկարատեւ գոյութիւնը իրանեան օրհնեալ հողին վրայ:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ