Հայոց Ազգային «Թունեան» Տարրական Դպրոցի Փոխտեսչուհին Ազգային Առաջնորդարանում

Չորեքշաբթի հոկտեմբերի 11-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Հայոց Ազգային «Թունեան» Տարրական Դպրոցի փոխտեսչուհի՝ տկն. Շաքէ Աւետեանին:

Տկն. Աւետեանը եկած էր դպրոցի հիմնադրման 60-ամեակի առիթով խօսելու Սրբազան Հօր հետ:

Սրբազան Հայրն անհրաժեշտ թելադրութիւններ արեց, որպէսզի 60-ամեակի առիթով տպւելիք գիրքը լինի ամբողջական և անթերի և իրեն փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը, 60-ամեակին նւիրւած: