Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀՀ վարչապետն այցելեց Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի հոկտեմբերի 10-ին, իր այցելութեան վերջին օրը, ՀՀ վարչապետ՝ Կարէն Կարապետեանն իր գլխաւորած պատւիրակութեան հետ այցելեց Ազգային Առաջնորդարան:

ՀՀ վարչապետին դիմաւորեցին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային իշխանութեան եւ համայնքի ներկայացուցիչները:

Բարիգալստեան իր ելոյթում Սրբազան Հայրը ողջունեց եւ կարեւորեց ՀՀ վարչապետի այցն Իրան՝ համոզմունք յայտնելով, որ այն կը նպաստի հայ-իրանական կապերի հետագայ զարգացմանն ու ամրապնդմանը. երկու հարեւան երկրների յարաբերութեանց զարգացումը վստահաբար նպաստելու է նաեւ տարածաշրջանի երկրներում խաղաղութեան ամրապնդման» եզրակացրեց Սրբազան հայրը։

Կարէն Կարապետեանն էլ իր հերթին ամփոփելով այցի արդիւնքները՝ նշեց, որ Իրանի իշխանութիւնների հետ ունեցել են կառուցողական եւ արդիւնաւէտ բանակցութիւններ, որոնք նոր թափ կարող են հաղորդել երկկողմ տնտեսական համագործակցութեանն ու առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացմանը:

Անդրադառնալով իրանահայ համայնքի հետ կապերին՝ Կարէն Կարապետեանն ասաց, որ կարեւորում է համագործակցութիւնը եւ առաջին հերթին վերջիններիս ներգրաււածութիւնը տարբեր ոլորտներում՝ կառավարման մշակոյթի, փորձի փոխանակման եւ նոր միայն ներդրումային ծրագրերի իրականացման առումով:

Թեհրանի թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ՀՀ կառավարութեանը մաղթել է արդիւնաւէտ գործունէութիւն եւ յաջողութիւններ ձեռնարկած նախաձեռնութիւններում:

Այցելութեան աւարտին, պատւիրակութիւնն այցելեց Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցին:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ