Ա. Ահարոնեան Ազգային Մանկապարտէզի հին և Նոր Տեսչուհիներն Ազգային Առաջնորդարանում

Երկուշաբթի թւականիս հոկտեմբերի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ա. Ահարոնեան Ազգային Մանկապարտէզի հին և նոր տեսչուհիներ՝ տիկնայք Անեթ Բարսեղեանին և Անահիտ Մարգարեանին, ընկերակցութեամբ Կրթական Խորհրդի անդամ՝ տկն. Մելինէ Բանդարիի:

Տեսչուհիներն եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն հայցելու սկսւած ուսումնական տարեշրջանի աշխատանքների յաջողութեան հեռանկարով:

Սրբազան Հայրը գնահատեց տկն. Անեթ Բաղդասարեանին իր երկարամեայ նախանձախնդիր ծառայութեան համար և յոյս յայտնեց, որ նոր տեսչուհի՝ տկն. Անահիտ Մարգարեանը պիտի շարունակէ այդ գործը, նոր խանդ և եռանդ դնելով իր գործի մէջ: