ՀՀ Դեսպանն այցելեց «Ակունք» Կենտրոն

Երկուշաբթի 2017 թւի Հոկտեմբերի 2-ին, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը իր տիկնոջ ընկերակցութեամբ այցելեց «Ակունք» Մարմնամտային Խանգարումներով Երեխաների Կենտրոն:

Դեսպանին, այցելութեան ընթացքին, ընկերակցում էին նաև դեսպանի մշակութային կցորդ՝ պրն. Սահակ Եղեազարեանը և 3-րդ քարտուղար՝ պրն. Ռուդիկ Եարալեանն իրենց տիկնանց հետ միասին:

Կենտերոնի տնօրէնուհին Նախ բացատրութիւններ տւեց աշակերտութեան աշխատանքների և դասագրքերի մասին, ապա այցելուները ականատես եղան կենտրոնում կատարւող տարբեր աշխատանքներին, երգի դասարանին, որտեղ աշակերտ-աշակերտուհիները երգեցին «Մեր Հայրենիք»-ը:  Այցելեցին նաև կենտրոնի արհեստանոցը: Հետաքրքրւեցին երեխաների դժւարութիւնների և առողջութեան մասին, որոնց հակիրճ պատասխանեցին կենտրոնի պատասխանատուները:

Պրն. Թումանեանը նւէրներ էր պատրաստել, որոնք յանձնւեցին կենտրոնի աշակերտներին: Վերջում կենտրոնի աշակերտ-աշակերտուհիների ձեռքով պատրաստւած մի աշխատանք նւիրւեց պրն. դեսպանին: