Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ֆրանսացի Լրագրողների Այցն Ազգային Առաջնորդարան

Երկուշաբթի, թւականիս 25 սեպտեմբերի առաւօտեան ժամը 11-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Ռուհօլլահի Որդիք Կազմակերպութեան հիւր եղող Ֆրանսացի լրագրողները. Սրբազան հայրը ջերմ սիրով հիւրընկալելով այցելուներին հակիրճ կերպով ներկայացրեց Իրանի, ի մասնաւորի հայ համայնքի հասարակական կեանքը, ապա լուսաբանիչ բացատրութիւններով պատասխանեց պատւիրակութեան անդամների հարցերին։

Սրբազան հայրը իր խօսքերի մէջ անդրադարձաւ երկրի սահմանադրական օրէնքի համաձայն կրօնական, ազգային փոքրամասութիւնների կրօնական-հասարակական իրաւունքների մասին։ Սրբազան հայրը նաեւ ակնարկեց Իրանի հոգեւոր բարձրագոյն հոգեւորականների կողմից հայութեանը եւ քրիստոնէութեանը հանդէպ տածած ուշադրութեան եւ սիրալիր վերաբերմունքի մասին, որի հողի վրայ այսօր  բազմակրօն եւ բազմաազգ Իրանում իշխում է համատարած խաղաղ համակեցութիւն եւ խաղաղութիւնը։

Սրբազան հայրը նաեւ ակնարկեց, որ ոչ իսլամ փոքրամասութիւնները լինելով Իրանի առաջին կարգի քաղաքացիներ լիարժէքօրէն վայելում են հասարակական իրաւունքները, նաեւ ազատօրէն ու անխոչնդոտ կատարում են իրենց կրօնական եւ ազգային արարողութիւններն ու աւանդութիւնները։

Սրբազան հայրը նաեւ ակնարկեց, որ հայ համայնքը գլխաւորութեամբ Ազգային իշխանութեան իր սերտ եւ յարգալից կապն է պահպանում երկրի ղեկավարութեան, նախարարութիւնների, կրօնների եւ քաղաքակրթութիւնների կազմակերպութեան հետ եւ իր քաղաքացիութեան ու քրիստոնէական պարտքն է կատարում ի խնդիր բարգաւաճման իրանեան հայրենիքի։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ