ԵՌՕՐԵԱՅ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ Ս.ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆՒԱՆԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ

Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ սեպտեմբեր 30-ին Ս. Գէորգ Զօրավարի տօննէ: Այդ օրը նաեւ Թեհրանի Ս. Գէորգ Եկեղեցու անւանակոչութեան տօնն է:

Նկատի ունենալով որ այս տարի Ս. Գէորգի տօնը զուգադիպում է մեր Շիէ մուսուլման եղբայրների Թասուա եւ Աշուրա տօներին, մենք մի շաբաթով Ս. Գէորգ Զօրավարի տօնը եւ տօնը կանխող եռօրեայ ուխտագնացութիւնը յետաձգում ենք։

Արդարեւ Ս. Գէորգ Եկեղեցում հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ 

Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի

հինգշաբթի եւ ուրբաթ հոկտեմբեր 5-ին եւ 6-ին, երեկոյեան ժամը 7:00-ին տեղի է ունենալու հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ եւ կիրակի հոկտեմբեր 7 եւ 8-ի առաւօտեան Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ: 

Շաբաթ օրը պատարագելու եւ քարոզելու է՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: 

-Սկիզբ ժամերգութեան՝ առ. ժամը 9:00-ին

-Սկիզբ Ս. Պատարագի՝ առ. ժամը  9:30-ին

-Քարոզ՝ առ. ժամը 11:00-ին

Յաւարտ Ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն սրբալոյս միւռոնով:

Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատաղ բերողներին յանձնարարւում է իրենց մատաղացու ոչխարները Եկեղեցու Խորհրդին յանձնել ուրբաթ առաւօտւանից մինչեւ գիշեր:

Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ հայավայել ու քրիստոնէավայել կեցւածքով մասնակցեն վերոյիշեալ արարողութիւններին: Յիշեցնենք, որ հարկ է բոլոր արարողութիւններին եւ Ս. պատարագի պահին անաղմուկ եւ պատշաճ ձեւով հետեւել բոլոր արարողութիւններին, որպէսզի կարողանանք որպէս ուխտաւորներ՝ երկիւղածութեամբ հաղորդւել սուրբի նահատակութեան խորհրդով եւ ինչու չէ նաեւ վերանորոգել մեր քրիստոնէական հաւատքը:

Ս.ԳԷՈՐԳ ԵՒ Ս. ԹԱԴԷՈՍ-ԲԱՐԴՈՒՂԻՄԷՈՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ