Այցելութիւն Առաջնորդարան

Չորեքշաբթի 23 Օգոստոս 2017-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին։ Դոկտ. Կարէն Խանլարեանը ամփոփ զեկոյց տւեց Սրբազան հօր խորհրդարանական աշխատանքների, նախարարների նշանակման եւ մեր գաղութը հետաքրքրող հարցերի շուրջ։

Սրբազան հայրը ջերմօրէն գնահատեց պրն. պատգամաւորին եւ յաջողութիւն մաղթեց եւ այս առիթով պրն. պատգամաւորի հետ խորհրդակցեց պետական համալսարաններում հայ ուսանողների դիմագրաւած որոշ դժւարութիւնների եւ նրանց յաղթահարելու միջոցների մասին։