Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐԵԱՅ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՒ ԿՐՕՆՆԵՐԻ ԵՐԿԽՕՍՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՒ

Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին թւականիս Օգոստոս 21 եւ 22-ի ընթացքին Թեհրանի Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կազմակերպութեան յարկի տակ մեկնարկւեց Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 9-րդ շրջանի նիստը «Սուրբ գրքերի մեկնութիւնների դերը վայրագութեան կանխարգելման գործում» խորագրով։

Համագումարին մասնակցում էին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ներկայացուցիչներ եկած Զուիցէրեայից, Անգլիայից, Գերմանիայից, Լիբանանից եւ Փաքիստանից, Կրօնների Երկխօսութեան Կազմակերպութեան անդամներ, Ղոմի կրօնագիտութեան համալսարանի տնօրէն դոկտ. Նաւաբը, Այաթ. Մոհաղեղ Դամադը, Ի. Ի. Հ. նախագահի փոքրամասութիւնների խնդիրներում յատուկ օգնական Հոջաթ. Իւնէսին եւ Յեղափոխութեան առաջնորդի խորհրդական Այաթ. Թասխիրին, թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ քահանայ հայրերի։

Առաջնորդ Սրբազան հայրը համագումարի բացման արարողութեան ընթացքին թէ որպէս Իրանի եւ թէ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ մէջբերելով Ղուրանի եւ Աստւածաշնչից համարներ, կարեւորեց սուրբ գրոց մեկնութեան ճշգրիտ մեկնութիւնները, որոնք մարդոց կառաջնորդեն սիրոյ եւ խաղաղութեան։

Սրբազան հայրը համագումարի ընթացքին աւելացրեց «Այսպիսի համագումարները այն ժամանակ ազդեցիկ կը լինեն, երբ զանգւածային լրատւական միջոցներով հասանելի կը լինեն հանրութեան, խաղաղութեան եւ ճշմարտութեան սերմերը սերմանելով »։

Սրբազան հայրը նաեւ յիշեց Լիբանանի ներքին պատերազմը, որի գլխաւոր պատճառները կրօնական լինելուց աւելի քաղաքական էին բայց այսօր Լիբանանի ժողովուրդը միաբանւած ձգտում է երկրի շինութեան ու բարգաւաճման։ Ղուրանի եւ Աստւածաշնչեան ճշմարիտ մեկնութիւնները կարող են ներշնչել խաղաղութեան եւ եղբայրութեան հոգին։ Նաեւ ասաց որ ՛՛ Մենք բոլորս Աստծոյ սիրոյ ծնունդ ենք եւ պիտի արտացոլենք Նրա պատկերը ՛՛։

Հանդիպմանը նաեւ ներկայ էին Ասորի կաթոլիկ քաղդղէական եկեղեցու առաջնորդ՝ Ռամզի Գերմոն։

Համագումարի ընթացքին զեկուցաբեր դասախօսները իրենց խօսքերում շեշտեցին կրօնների սուրբ գրոց ճշգրիտ մեկնութեան կարեւորութիւնը, որով ատակ են տարբեր կրօնների հետեւորդներին մերձեցնելով ստեղծել համատեղ ու խաղաղ համակեցութիւն։ Բոլոր դասախօսները ընդհանուր համաձայնութեամբ, քննադատեցին անհատական եւ լոկ համարային ու ընդհանուր համատեքստից զատ սուրբ գրային մեկնութիւնները, որոնք պատճառ են դառնում վայրագութեան ու բազում անմարդկային ոճիրների։

Այաթոլլահ Թասխիրին շեշտեց իւրաքանչիւր հաւատացեալ իր հարցերի պատասխանները գտնելու համար բաւական է մաքուր սրտով դիմի իր սուրբ գրքի ձայնին։ Ղուրանը ընդհանրապէս մերժում է վայրագութեամբ շաղախւած մթնոլորտը եւ շեշտում է գթութեան եւ Աստւածային ողորմութեան, արդարեւ իսլամ մարդը պարտաւոր է բարեգութ եւ ողորմած Աստծու անունը տալով ընթանալ համամարդկային խաղաղութեան ծիրում։

Պրն. Իւնէսին նաեւ փոխանցելով Հանր. Նախագահի ողջոյնները գնահատեց այս համագումարը ու իր հերթին դատապարտեց վայրագութեան դիմող մարդկանց եւ նրանց որակեց կրօնական, հասարակական եւ հոգեկան շեղւածութիւն ունեցող մարդիկ։

Սրբազան հայրը, որպէս Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի դիւանի անդամ համագումարի ընթացքում իր նախագահած նիստերի ընթացքին ակնարկեց՝ ՛՛ Մենք այսօր մի այնպիսի աշխարհում ենք ապրում, որ երկրները, կառավարիչներն ու միջազգային ու ազգային կազմակերպութիւնները մասնագիտական համագումարներ կազմակերպելով դիմադրում են վայրագութեան եւ պատերազմներին ՛՛։ Սրբազան հայրը աւելացրեց, որ տարբեր ցեղերից ու կրօններից մարդիկ երկխօսութեամբ միասնական մտային եզրի հանգելով հասնում են համատեղ ու խաղաղ համակեցութեան։ Սրբազան հայրը նաեւ պատմութեան դառն պատահարները, տգէտ մարդկանց կողմից սուրբ գրքերի թերի մեկնաբանութեանց արդիւնք համարեց ու նաեւ ասաց. ՛՛Երկխօսութիւններ կազմակերպելով զարկ է ստանում փոխհասկացողութիւնն ու հանդուրժողականութիւնը եւ այսպիսով համայնքի մէջ խոր արմատներ է նետում փոխադարձ յարգանքի մշակոյթը՛՛։

Վերջում համագումարը ընդունելով իր բանաձեւը աւարտեց իր աշխատանքը։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ