Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի 15 օգոստոս 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Իրանի Իսլամական Հանրապետութեան Գիտութեան եւ Ուսումնասիրութեան նախարարութեան հումանիտար գիտութիւնների հետազոտական մասնաբաժնի «Իմամ Ալիի կեանքի» ուսումնասիրութեան տնօրէն մարմինը, Սրբազան հօր հրաւիրելու համար «Իմամ Ալիի կեանքի եւ գործունէութեան» միջազգային համագումարին, որը տեղի է ունենալու թւականիս սեպտեմբերի 6-ին։

Սրբազան հայրը գնահատելով յիշեալ կենտրոնի աշխատանքները, կարեւորեց տարբեր կրօնների եւ ազգերի միջեւ հոգեւոր եւ կրօնագիտական անշահախնդիր ու ոչ քարոզչական կենտրոնների առկայութիւնը, որոնք նպաստում են կրօնների երկխօսութեան ու համագործակցութեան ընդլայնման, դառնալով փոխադարձ հասկացողութեան եւ սիրոյ ռահւիրաներ։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ