ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ ԵՒ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 13 օգոստոս 2017-ի Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս  առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00

Ս. Պատարագ՝ ժամը 10:00

Քարոզ՝ ժամը 11:00

Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Մակար  Ս. Եպս. Աշգարեանը (Առաջնորդական փոխանորդ):

Արդարեւ Առաջնորդ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ ուխտագնացութեան երգչախմբի այցելելու է Ռաշտ-Անզալի եւ Սարի-Գորգան շրջանները եւ նոյն առիթով պատարագելու եւ քարոզելու է: 

Յընթացս ս. եւ անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:

Ստորեւ նաեւ Ռաշտ-Անզալի եւ Սարի-Գորգանի այցելութիւնների ժամանակացոյցը՝

ա-. Ռաշտ-Անզալի 10-11 օգոստոս 2017, Ս. պատարագ Ռաշտի Ս. Մեսրոպ եկեղեցում. ուրբաթ 11 օգոստոս 2017-ի առաւօտեան

բ-. Սարի-Գորգան 17-18 օգոստոս 2017, Ս. պատարագ Ղորուղի Ս. Աստւածածին մատուռում, ուրբաթ 18 օգոստոս 2017-ին

Արդ կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ տօնական այս օրերին ներկայ գտնւեն Ս. պատարագին եւ մասնակցեն ուխտագնացութիւններին որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը: