Հոգեհանգիստ երջանկայիշատակ Տ. Նորայր Եպս. Աշըգեանի հոգու խաղաղութեան համար

Ուրբաթ, թւականիս օգոստոսի 4-ին, յաւարտ Ս. Պատարագին, կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, վերջերս վախճանւած երջանկայիշատակ Տ. Նորայր Եպս. Աշըգեանի հոգւոյն խաղաղութեան համար:

Օրւայ իր քարոզում Սրբազան Հայրը խօսելով Տ. Նորայր Եպս. Աշըգեանի բնաւորութեան և աշխտանքների մասին, շեշտեց որ հանգուցեալ Սրբազանը Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ժրաջան, ուխտապահ եւ ծառայասէր միաբաններից էր ձեռնադրւած 1976-ին, Անթիլիասի մայր տաճարում։

Յիշեցրեց նաեւ որ հանգուցեալ Սրբազան հայրը բազմիցս եղել էր Իրան եւ յատկապէս Թեհրան, որտեղ Ս. Ծննդեան եւ Աւագ Շաբաթւայ ու Ս. Յարութեան տօների առիթով պատարագներ, քարոզներ ու հանդիպումներ էր ունեցել մեր ժողովրդի զաւակների հետ։

Հոգեհանգստեան արարողութեան ներակայ էին Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի անդամների ներկայացուցիչները: