Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հաղորդագրութիւն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան երէց անդամներից՝ Գերշ. Տ. Նորայր Ս. Արք. Աշըգեանի վախճանման տխուր առիթով, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յանուն մեր Ազգային Իշխանութեան, ժողովականութեան եւ ժողովրդին հետեւեալ ցաւակցական նամակը յղեց Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս,

Վեհափառ Տէր,

Յանուն Թեհրանի Հայոց Թեմի Ազգային Իշխանութեան՝ պատգամաւորական ժողովի, կրօնական եւ թեմական խորհրդների, հաշւեքննիչ մարմնի եւ ողջ ժողովականութեան եւ ժողովրդին ու անձամբ, Ձերդ Սրբութեան յայտնում ենք մեր խորազգաց ցաւակցութիւնները մեր սիրելի գերշ. Տ. Նորայր Ս. Արք.-ի վախճանման տխուր առիթով:

Հանգուցեալ Սրբազանը բազմիցս այցելել էր մեր Թեմը  եւ մեր ժողովրդին Աստծու խօսքով մխիթարած, սուրբ պատարագ էր մատուցած եւ իր հաղորդական նկարագրով լայն ժողովրդականութիւն էր շահած: 

Մեզ համար մեծ կորուստ է վախճանումը հանգուցեալ Սրբազան հօրը: Այս տխուր առիթով ցաւակցում ենք Ձեզ Վեհափառ Տէր,  եւ աղօթում ենք, որ Աստւած Ձեր կեանքը երկար անի եւ մեր միաբանութեան անդամներին տայ առաւել իմաստութիւն եւ աստւածային շնորհ իրենց առաքելութիւնը շարունակելու համար:

 

Մնամք մատչելով Ձերդ Սրբութեան օծեալ սուրբ Աջոյն:

Խոնարհաբար՝

Սեպուհ Արք. Սարգսեան

Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ