Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Շրջանաւարտ Կրթական խորհրդի եւ յանձնախմբերի աշխատանքների մասին – 1 -

Ազգային իշխանութեան համակարգում գործող կարեւոր խորհուրդներից է Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը, որի անձնակազմը ընտրւում է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի միջոցով: Խորհուրդը իր աշխատանքներին աւելի սահուն ընթացք տալու նպատակով կեանքի է կոչում յանձնախմբեր եւ խորհրդի անդամներից իւրաքանչիւրը նշանակւում է այդ յանձնախմբերի որպէս կապ:

Շրջանաւարտ Կրթական խորհրդի աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով «Ալիք» օրաթերթի լրագրողը հարցազրոյց է կազմակերպել դեռ գործող Կրթական խորհրդի անձնակազմի հետ:

Մի քանի բաժնում կը ներկայացնենք սոյն հարցազրոյցը՝

Սկզբում խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանը անդրադառնալով Կրթական խորհրդի առաքելութեանը եւ ծրագրային ռազմավարութեանը, ընդգծեց. «Կրթական խորհուրդը նկատի ունենալով մեր մատաղ սերնդի առողջ հասարակական կեանք ունենալը, անհրաժեշտ է համարում լուրջ մօտեցում ցուցաբերել կրթօջախների զարգացմանը եւ դերակատար է համարում հասարակական կառոյցների, ինչպէս՝ ընտանիք, դպրոց, եկեղեցի, միութիւն եւ.... անմիջական դերը մեր աշակերտների դպրոցական կեանքում:

Կրթական խորհրդի ռազմավարութիւնը իրականացնելու նպատակով ինչպէս նախկին շրջաններում, այս շրջանում եւս իրենց աշխատանքը շարունակեցին, դաստիարակչական, մշակութային, ուսման մակարդակը ուսումնասիրող, դպրոցական էջ եւ մարզական յանձնախմբերը նաեւ անհրաժեշտութիւնից ելնելով կեանքի կոչւեցին հետեւեալ յանձնախմբերը՝ հոգեբան խորհրդատուներ, Աշակերտական խորհրդի համակարգող, Ուսուցչական խորհուրդ, դասագրքեր կազմող, մանկապարտէզների գործելակերպը վերանայող: Յանձնախմբերի մասին ցանկալի է լսել խորհրդի անդամ եւ իւրաքանչիւր յանձնախմբի կապի զեկոյցը»:

Շրջանաւարտ Կրթական խորհրդի անձնակազմն էր՝

Սեւան Դանիէլեան՝ ատենապետ

Սարօ Աւագեան՝ փոխատենապետ

Ժասմէն Մինասեան՝ ատենադպիր

Վարդգէս Եադգարեան՝ նիւթականի պատխանատու

Դաւիթ Մարգարեան՝ խորհրդատու

Մանաւազ Խաչատրեան՝ խորհրդատու

Մելինա Բադալի՝ խորհրդատու

Ռուբինա Օհանեան՝ խորհրդատու

Ալֆրէդ Կարապետեան՝ խորհրդատու

Նարբէ Աբուլեան՝ խորհրդատու

Յանձնախմբերից է՝ Մշակութային յանձնախումբը, որի մասին բացատրութիւններ փոխանցեց Կ. Խ.-ի անդամ Ժասմէն Մինասեանը նշելով, որ յիշեալ յանձնախումբը աւելի քան տասամեայ աշխատանքային անցեալ ունի: Նա ընդգծեց, որ «Յանձնախմբի նպատակն է ազգային դաստիարակութիւն սերմանել մեր մատաղ սերնդի մօտ, զարգացնել մշակութային եւ գեղարւեստական կարողականութիւնը մեր դպրոցներում, սրանք արտադասարանային աշխատանքների շրջագծում են իրականանում, մեր դպրոցների հայ տեսուչների, փոխտեսուչների եւ հայ ուսուցիչների միջոցով: Յանձնախումբը կազմակերպում է մշակութային փառատօն (երգ, ասմունք եւ երաժշտութիւն), որը շատ լաւ արդիւնք է ունենում եւ մասնակից լաւագոյն աշակերտները ներգրաււում են զանազան միջոցառումներում: Յիշեալ փառատօնի լաւագոյնները իրենց մասնակցութիւնն են բերում Շուշիում կազմակերպւող ասմունքի փառատօնին: Անցեալ տարի թւով 22 թէ՛ գերազանց, եւ թէ՛ շատ լաւ աշակերտներ յանձնախմբի անդամների եւ Կրթական խորհրդի կապի հետ միասին մասնակցեցին այդ փառատօնին: Մշակութային յանձնախմբի կարեւոր քայլերից է նաեւ «Նոր ձայներ» երգչախմբի կազմակերպումը, ղեկավարութեամբ Արփի Սիմրոջեանի: Խումբը շաբաթական մէկ պահ, ուրբաթ օրերը փորձեր են իրականացնում կամ Հայ Համալսարանականների ընդհանուր միութեան, կամ էլ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի սրահներում: Խումբը զանազան առիթներով հանդէս է գալիս իր կատարումներով եւ իրապէս շատ բարձր որակ է ապահովել: Մշակութային յանձնախմբի աշխատանքներից է դպրոցների միջնակարգ օղակի Ապրիլեան ոգեկոչման միջոցառումը «Արարատ» մարզաւանում, որը իրականանում է հէնց աշակերտների միջոցով:

Յանձնախմբերից՝ «Դպրոցական էջ»-ի գծով խորհրդի Ժասմէն Մինասեանն հետեւեալ բացատրութիւնը փոխանցեց. «Դպրոցական էջ» պարբերաթերթը Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տպագրւում է «Ալիք» օրաթերթի միջոցով եւ էջի նպատակն է՝ զարգացնել աշակերտների գրելու եւ ընթերցանութեան կարողականութիւնը եւ իրենք աշակերտները ունենան իրեց սեփական օրգանը: Քանի որ աշակերտների միջոցով թերթին տրամադրւած նիւթերը բաւարար չեն, ուստի հինգ հոգանոց յանձնախումբը այդ էջի համար նախատեսում են յօդւածներ: Նշեմ նաեւ որ իւրաքանչիւր «Դպրոցական էջ»-ը տպագրւելուց յետոյ ստանում են «Ալիք» օրաթերթի բաժանորդները եւ միջնակարգ դպրոցի աշակերտները:

Մեր սիրելի ուսուցիչ-ուսուցչուհիները աշակերտներին միշտ էլ խրախուսել են, որ իւրաքանչիւր ազգային-կրօնական տօնի կապակցութեամբ նիւթեր գրեն «Դպրոցական էջ»-ի համար եւ երբ աշակերտները տեսնում են իրենց նիւթերը իրենց անուններով, դա համարւում է խրախուսիչ քայլ: Խօսւել է նաեւ այն մասին, որ «Դպրոցական էջ»-ը տարածենք նաեւ «թելեգրամ»-ի տարբերակով:

Անհրաժեշտ եմ համարում աւելացնել, որ աշակերտների մօտ ազգային ոգին աւելի ամրապնդելու նպատակով Կրթական խորհրդի քաջալերական ծրագրերից էր 2016-ի Ապրիլի քառօրեայ պատերազմի օրերին երեխաներին «նամակ զինւոր»-ին թեմայով շարադրութիւն առաջարկել: Այդ թեմայով տարրական օղակի աշակերտները նկարչութիւններ, իսկ բարձր օղակի աշակերտները շարադրութիւններ ուղարկեցին եւ մեր միջոցով դրանք ուղարկեցինք Հայաստան, ճակատում ծառայող մեր զինւորներին, որը նաեւ մեծ արձագանգ գտաւ թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում: Երկրորդ թեման «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» նաեւ ուղարկւել է այս տարի: Այս քայլի հիմնական նպատակը Հայաստան, Արցախ եւ Սփիւռք կապերի ամրապնդումն է:

Նկարներ Աշակերտական Մշակութային Փառատօններից՝

 

Նկարներ «Դպրոցական Էջ»-ից՝

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ