ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, այսօր, կիրակի մեկնեց Թայլանտ-Ջիանգմայի քաղաքը, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Մարմնի ժողովին 11-15 Յուլիս 2017։

Յայտնենք, որ Գործադիր Մարմինը Ասիայի Եկեղեցիների Խորհրդի պատասխանատու վերի մարմինն է, որ ամէն 8-9 ամիս մի անգամ գումարում է իր նիստերը վերահասու լինելու Խորհրդի ընդհանուր քարտուղարի գործունէութեան եւ առաւել սերտացնելու համագործակցութիւնը Ասիայի եկեղեցիների միջեւ։

Իրանի հայոց եկեղեցին 2010 թւականից ի վեր անդամ է Ասիայի Եկեղեցիների Խորհրդին եւ թեմիս առաջնորդ Սրբազան հայրը անդամ է Գործադիր Յանձնախմբին, որպէս մնայուն անդամ։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

9 Յուլիս 2017  

Թեհրան