Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՈՑ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԽՍՏԻՒ ՀԵՐՔՈՒՄ Է ՏԱՐԱԾՒԱԾ ՏԵՂԵԿԱՏՒՈՒԹԻՒՆԸ

Վերջին երկու-երեք օրերի ընթացքում ձեռքից-ձեռք է փոխանցւում մի տեղեկագիր, որը թեմա դարձնելով Թեհրանի  հայկական պանթէոնը, այն ներկայացնում է որպէս աւերակ դարձած մի դամբարանադաշտ, որտեղ իբր տարածքի բարեկարգման քողի ներքոյ կատարւում է հայկական գերեզմանների աւերման եւ ոչնչացման աշխատանք:

Նոյն կապակցութեամբ կապւեցինք Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հանրութեան հետ կապի գրասենեակի  պատասխանատուին, ինչպէս նաեւ գերեզմանատների վարչութեան համապատասխան  պատասխանատուին, որոնք խստիւ հերքելով լուրը,  այն համարեցին ապատեղեկատւութիւն, պարզաբանելով, որ «ԱՒՐԵՍ»  ընկերութեան հետ համագործակցութիւնը Իրանի Ազգային ժառանգութիւնների կազմակերպութեան հետ ունեցած  համաձայնութեան  արդիւնք է: Իսկ «Աւրես»-ի  կողմից իրականացւող աշխատանքները  ուղղւած են հէնց  անմխիթար   վիճակում յայտնւած  տապանաքարերի վերականգնմանը, ինչպէս նաեւ տարածքը մոլախոտերից մաքրելու նպատակին: Նոյն աղբիւրի համաձայն, նշւած ճարտարապետական ընկերութիւնը նպատակաուղղւած է  բարեկարգելով  Թեհրանի Դուլաբ շրջանում գտնւող հայկական, ռուսական, լեհական, եւ ֆրանսական գերեզմանատները, նախագիծը  ծառայեցնել՝  որպէս  մայրաքաղաքի ազգային արժէք համարւող կարեւոր ժառանգութիւններից  մէկը, ինչպէս նաեւ հասանելի դարձնել հանրութեանը՝ զարկ տալով զբօսաշրջութեանը:

Տարածւած (ապա) տեղեկատւութեան աղբիւրները գտնելու գործը բարդ պրոցես չէր: Քանի որ հէնց նիւթի սկզբնաղբիւրը խօսում էր հեղինակ հանդիսացող «Մոհաբբաթ-նիւզ» կայքէջի մասին, որը մինչեւ վերջին այս տարածած նիւթը, առիթներ փնտրելով, հասցրել էր հայկական համայնքի էութիւնը  հարւածի տակ առնել:  

Անշիտակութիւնը յաճախ է գալիս խօսելու աղբիւրի իր էութեան մասին: Այն մասին, թէ տւեալ կայքէջի միջոցով տարածւող ատելութիւնների դրսեւորումները, որքանով են քրիստոնեային վայել, այնուամենայնիւ մեր կողմից նշենք, որ նման անճիշտ տեղեկութիւնները տարածւելու հնարաւորութիւնից զուրկ են լինելու, եթէ իր ազնւութեամբ աչքի ընկնող հայկական համայնքի   իւրաքանչիւր  անձ (սրտցաւօրէն) չսատարի դրա տարածմանը: 

Լուրը  քաղւած է «Ալիք» օրաթերթից

       

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ