Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ ընթրիք երեկոյ ի պատիւ Իրանի պետական այրերի

Վերջին տարիների աւանդութեան համաձայն, Թեհրանի հայոց թեմում Ռամազան ամսին, նախաձեռնութեամբ Ազգային իշխանութեան եւ հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, կազմակերպւում է ընթրիք երեկոյ,ի պատիւ երկրի պետական բարձրաստիճան պատասխանատուների եւ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատուների:

Այդ շրջագծում երեքշաբթի յունիսի 20-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի Ռոստոմ Ոսկանեան սրահում կազմակերպւել էր իֆթարի ընթրիք երեկոյ: 

Սկզբում օրւայ հաղորդավար՝ Հայրիկ Աղանեանը ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտընկայս լռութեամբ յարգելու թէ Թեհրանի Պլասկօ շէնքի եւ թէ վերջերս ԴԱԷՇ-ի միջոցով Թեհրանի երկու Թեհրանի ահաբեկչական դէպքերում զոհւածների յիշատակը: 

Միջոցառմանը ներկաներին ողջոյնի խօսք ուղղեց Թ.Հ.Թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը անդրադառնալով  միջազգային բեմում իշխող ներկայ պայմաններին, ընդգծել է. «Դժբախտաբար միշտ չէ, որ մարդկութիւնը, միաստւածային կրօնների հետեւորդները հետեւում են կրօնի աստւածային ուսուցումներին եւ դրա համար էլ երկիրը և աշխարհը լցւել է ատելութեամբ եւ թշնամութեամբ»:

Թեմակալ առաջնորդն նշել է՝«Գերպետութիւնները, առաջնորդութեամբ Միացեալ նահանգների եւ այլ կայսերապաշտ ուժերի, խաղաղ ու ստեղծագործական կեանքով ապրող ժողովուրդների կեանքը դժոխքի են վերածել ի խնդիր իրենց շահերի եւ սադայելական ծրագրերի»: Սրբազան հայրը դատապարտեց ծայր առած ահաբեկչական արարքները ընդդէմ խաղաղասէր ժողովուրդների եւ գոհունակութիւն յայտնեց, որ Իրանում ապրում ենք խաղաղ պայմաններում: Նա  ընդգծեց. «Իրանի իսլ. հանրապետութիւնը զօրեղ ու զօրաւոր է նախ իր ժողովուրդի միասնականութեամբ ու միութեամբ եւ երկրորդ իր պաշտպանողական կարողականութեամբ»: 

Ընթացքում հրաւիրւեց արտայայտւելու Իրանի ատոմական էներգիայի կազմակերպութեան նախագահ՝ դոկտ. Ալի Աքբար Սալեհին: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայ համայնքի Իրանում կատարած ներդրումներին, թէ գիտական ոլորտում եւ թէ երկրի սահմանները պաշտպանելու առումով եւ մեծարեց հայ նահատակների յիշատակը նաև ակնարկելով իր և Սրբազան Հօր վաղեմի ծանօթութեան, գնահատանքով արտայայտւեց թեմակալ առաջնորդի մասին, ասելով՝ «Նա մի լուսաւոր, սիրելի ու սրտցաւ անհատականութիւն ունի և կրթւած հոգևորական է»: 

Նա ընդգծեց Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատնում այցելել է իր ծանօթ, ընկեր եւ համալսարանի  դասախօս՝ Կարօ Լուքասի շիրիմը եւ թէ հայ նահատակների շիրիմները: Իր ելոյթի այլ բաժնում դոկտ.Սալեհին անդրադառնալով երկրում տիրող անվտանգութեանը ընդգծել է. «Այսօր Իրանում տիրում է կատարեալ ապահով ու անվտանգ պայմաններ, հակառակ այն բոլոր ճնշումների որ իսլամական յեղափոխութեան յաղթանակից յետոյ անցեալ 38 տարիներին պարտադրւել է Իրանին: Իրանից բացի իւրաքանչիւր այլ երկիր տեղիք կը տար նման ճնշումների եւ կը փլուզւէր, սակայն Իրանը օրէօր հզօրանում է  եւ աշխարհի հանրութիւնը աւելի պարզ է լսում այս յեղափոխութեան պատգամը»: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի բոլոր զինեալ ուժերի եւ պահակազօրի դերը երկրի անվտանգութիւնը ապահովելու առումով եւ գնահատանքով անդրադարձաւ Իրանի պահակազօրի  հարւած պատասխանը ահաբեկիչներին :

Միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանի պատգամաւորներ, Իրանի կրօնների երկխօսութեան կենտրոնի, իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան յարակից բաժինների պատասխանատուներ, Իրանի նահատակների հիմնարկի, քաղխորհուրդների, Հրշէջ կենտրոնի, ներքին գործոց նախարարութեան, քաղաքապետարանների, պետական օրգանների պատասխանատուներ, հայոց դպրոցների տեսուչ-ուհիներ , Հ.Յ.Դ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, քահանայ հայրեր, ազգային մարմինների, միութիւնների և խորհուրդների ներկայացուցիչներ: 

Նիւթի քաղւած է «Ալիք» օրաթերթից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ