Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՆՇԵՑ ԻՐ ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ 49-ԱՄԵԱԿԸ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ ՄԱՏՈՒՑՈՒՄՈՎ

Ուրբաթ 16 Յունիս 2017 թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 49-ամեակն էր. այս առիթով Սրբազան հայրը քահանայական զգեստով Ս. եւ անմահ պատարագ մատոյց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցիում։

Յընթացս Ս. պատարագի առաջնորդ Սրբազան հայրը նախ մեկնաբանեց օրւայ աւետարանական հատւածը՝ Մտ. 9։27-34, որտեղ պատմւում էր թէ ինչպէս Քրիստոս հրեայ իշխանաւորի աղջկան յարութիւնը տալուց յետոյ բժշկեց թէ երկու կոյրերի աչքերը եւ թէ համր դիւահարին։ «Այս բժշկութիւնները վկայութիւն են այն ճշմարտութեան, ըստ որի Քրիստոս աշխարհ եկաւ մեզ կեանք բերելու, երկրորդ տեսնելու աստւածային ճշմարտութիւնները եւ քարոզելու իր Աւետարանը։ Այսօր, շարունակելով իր խօսքը ասաց Սրբազան հայրը, 16 Յունիս 2017-ն է, սրանից 49 տարիներ առաջ ճիշդ օրւայ այս ժամերին, Անթիլիասի մայր տաճարի խորանի վրայ, չորս երիտասարդներ ծունկի եկած Աստծու առաջ եւ իրենց ձեռնադրիչ Սրբազանի ներկայութեան ուխտեցին ծառայել Աստծուն, հայ եկեղեցուն, ժողովրդին եւ հայրենիքին ու փառք Աստծու. այդ չորս ընծայեալները դեռ շարունակում են իրենց ծառայական առաքելութիւնը մեր եկեղեցու եւ ժողովրդի ծառայութեան անդաստանից ներս։ Այդ չորս ընծայեալներից Արամ Աբեղան այսօր իր ժողովրդին, եկեղեցուն եւ հայրենիքին ծառայում է իբրեւ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ եւ միւս երեքը՝ Խաժակ, Հրայր եւ Սեպուհ Աբեղաները ծառայեցին ու շարունակում են ծառայել նոյնքան նախանձախնդրութեամբ եւ հաւատքով։ Աստծուն փառք եմ տալիս, որ անցնող 18 տարիների ընթացքին առիթ ու պատիւ է տրւել ինձ ծառայելու Թեհրանի մեր ազնիւ ժողովրդին»։ Իր քարոզի վերջին բաժնում Սրբազան հայրը կոչ ուղղեց ներկաներին աղօթելու իր եւ իր ընկերակիցների եւ մանաւանդ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ մեր եկեղեցու կեանքի առաւել ծաղկման յառաջադիմութեան համար։

Ս. պատարագի աւարտին Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խումբն ու եկեղեցականաց դասը  գլխաւորութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի առաջնորդարանի դահլիճ բարձրացան շնորհաւորելու համար Սրբազան հօրը։ Սրբազան հայրը, մի անգամ եւս, շեշտեց, որ եկեղեցուն, ազգին ու հայրենիքին ծառայելը մեծ պատիւ է եւ հետեւաբար բոլորս կոչւած ենք հետեւութեամբ մեր Փրկչին, ծառայելու եկեղեցուն, ազգին եւ հայրենիքին։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ