Նշւեց Էմամ Խոմէյնիի մահւան 28-րդ տարելիցը

Կիրակի յունիսի 4-ին, Իսլամական յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Խամենէինի ելոյթով և յատուկ արարողութեամբ նշւեց Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 28-րդ տարելիցը, հանգուցեալի դամբարանում: 

Միջոցառմանը Իրանի համակարգի պատասխանատուներից ու պետական այրերից բացի, հիւրերի յատուկ օթեակում ներկայ էին՝ Իրանում տարբեր երկրների դեսպաններ, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր ու աշխարհիկ ներկայացուցիչները, այդ թւում՝ Թեհրանի հայոց թեմից՝ Տ. Գուրգէն քհն. Ներսիսեանը, Տ. Մեսրոպ քհն. Ռաթէոսեանը, Տ. Մաշտոց քհն. Խաչատրեանը, Թ.Հ. Թեմի Թեմական Խորհրդի 2-րդ ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, Հ.Մ. Րաֆֆի Համալիրի, Հ.Մ. Նայիրի և Հ.Մ. Սիփան միութիւնների ներկայացուցիչները և Թ.Հ.Թ.-ի Յարաբերական Մարմնի ներկայացուցիչ՝ պրն. Արթին Բաբայեանսը: