ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու համայնքիս հաւատացեալ ժողովրդին տեղեկացնում ենք, որ Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. Յեղափոխութեան առաջնորդ Այաթօլլահ Խամենէի-ին, առաջնորդի խորհրդական Այաթօլլահ Թասխիրի-ին, Իրանի Իսլ. Հ. նախագահ դոկտ. Ռոհանի-ին, Ի. Իս. Հ. Խորհրդարանի նախագահ դկտ. Լարիջանի-ին եւ Դատական ուժի ատենապետ Այաթօլլահ Ամոլի Լարիջանի-ին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:

Սրբազան հայրը իր պատգամում իր, Ազգային Առաջնորդարանի, Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների, եւ հայ համայնքի կողմից շնորհաւորելով Ռամազան ամսւայ ծոմապահութիւնը, մաղթեց որ մարդոց սրտերի եւ մարդ - Աստւած յարաբերութեան սերտացման եւ մտքերի ու հոգիների բիւրեղացման առիթ լինի: Սրբազան հայրը վերջում բարձրեալ Աստծուց առաւել յաջողութիւն եւ Աստւածային օգնութիւն հայցեց նրանց համար սիրելի Իրանում արդարութեան եւ եղբայրութեան հաստատման համար: