Թեհրանի հայոց Թեմի Առաջնորդը հանդիպեց Երեւանում Ի.Ի.Հ. Դեսպանին

Թեհարնի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը երկուշաբթի մայիսի 15-ին Երեւանում հանդիպեց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

Հանդիպմանը, Թեմակալ առաջնորդն անդրադառնալով Իրանում տարբեր ազգութիւնների եւ կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութեանը նշել է, որ իրանահայութիւնը դարեր շարունակ իր միւս հայրենակիցների կողքին վարել է խաղաղ ու համերաշխ կեանք՝ ընդգծելով, որ Իրանը մշտապէս եղել է հայերի ապահով ապաստանը:

«Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, իսկ Իրանը մեր, եւ մեր պապերի ծննդավայրը՝ որտեղ, տարիներ շարունակ ապրել ենք խաղաղ եւ համերաշխ պայմաններում: Ես այսօր այցելել եմ իմ երկրի դեսպանատունը»,- ասել է Սրբազան հայրը՝ յաւելելով. «Հայերը, աշխարհի որ վայրում էլ, որ ապրելիս լինեն, լինի դա Եւրոպան, Ամերիկան կամ էլ Ասիան, սիրով են վերաբերւում Իրանի նկատմամաբ եւ ուշադրութեամբ հետեւում են երկրի իրադարձութիւններին, քանզի դժւարին օրերին Իրանը մշտապես եղել է հայերի ապաստանը»: