Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ՀՈՒՍԿ»-Ի ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԵՐԵԿՈՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 102-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ

«ԱԼԻՔ»- Իւրաքանչիւր տարի Հայոց Ցեղասպանութեան տարելիցի ոգեկոչման միջոցառումների շարանում Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ը նախաձեռնում  է երեկոյ, որի հիւրերն են Իրանի պետական այրեր եւ պարսկալեզու հայրենակիցներ: 

Նմանօրինակ գեղարւեստական-դասախօսական երեկոյ իրականացաւ երեքշաբթի, մայիսի 2-ին՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Միջոցառման մեկնարկից առաջ ներկաները ուշի-ուշուվ դիտում էին թուրք հանրայայտ լուսանկարիչ Էրհան Արիքի լուսանկարչական աշխատանքներից բաղկացած ցուցահանդէսը «Կայան» խորագրով, որը ներկայացնում էր Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Մերձաւոր Արեւելքում  հայ ժողովրդի հանգրւանած երկրներում վերապրած հայութեանը:

Իրանի պետական հիմնով մեկնարկած միջոցառմանը, յաջորդեց փաստա-վաւերագրական տեսաֆիլմ եւ կազմակերպիչ յանձնախմբի անունից Անաստաս Տէր-Յովաննիսեանը անդրադարձաւ ծրագրի նպատակների մասին, որն է՝ արտացոլել հայ ժողովրդի արդար պահանջը եւ վեր հանել Թուրքիայի իշխանութիւնների ներկայ, բայց անցեալից շարունակւող ցեղասպան քաղաքականութիւնը: Օրւայ որպէս առաջին բանախօս հրաւիրւեց Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը: Իր ելոյթի ընթացքում դեսպանը կարեւորութեամբ անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան հարցով Հայաստանի պետական քաղաքականութեանը, նշելով, որ սկսած 1998 թւականից Հայոց Ցեղասպանութեան հարցը ընդգրկւել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգ եւ Հայաստանի պետութիւնը յայտարարել է իր վերաբերմունքը Ցեղասպանութեան նկատմամբ, մասնաւորապէս հռչակելով Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը իր արտաքին պետական քաղաքականութեան օրակարգային առաջնահերթ խնդիրներից մէկը: 

Ընթացքում Թուրքիայի հարցերի վերլուծաբան Գրիգոր Ղազարեանը անդրադառնալով Ցեղասպանութեան մասին թուրք մտաւորականութեան ներկայ դիրքորոշմանը,  հրաւիրեց լուսանկարիչ Էրհան Արիքին արտայայտւելու: Նա ինքնակենսագրութեամբ ներկայացրեց իր մօտ ձեւաւորւած այն ներքին մղումը, որից ազդւելով նա սկսել է արտացոլել Հայոց Ցեղասպանութեան մասին եւ իր լուսանկարների շարանով ներկայացրել Ցեղասպանութեան հետեւանքով աշխարհասփիւռ հայի ներկայ կարգավիճակը:

Յաջորդ բաժնում հրաւիրւեց արտայայտւելու Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտոնական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանեանը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան հետեւանքներին:

Օրւայ բանախօս՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Կովկասի հարցերով փորձագէտ եւ Իրանի Պետական հեռուստաընկերութեան արտասահմանեան բաժնի եւ «Թասնիմ» լրատւական ցանցի վերլուծաբան Ֆարշիդ Բաղերեանն անդրադարձաւ Թուրքիայի ներկայ արտաքին քաղաքականութեանը, նոր օսմանականութեան տարածման կարգավիճակին  եւ Թուրքիայի համար ունեցող հետեւանքներին:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ այն պատճառներին, որոնց արդիւնքում իրանահայ համայնքը եւ հայ ժողովուրդը դիմում է Իրանի Իսլամական Հանրապետութեանը ճանաչելու Հայոց Ցեղասպանութիւնը: 

Միջոցառման գեղարւեստական բաժնում քնարի եւ վիոլոնի առանձին կատարումներով ելոյթներ ունեցան պարմանուհիներ՝ Մերեդիթ Մովսիսեանը եւ Լարա Նազարեանը, ովքեր միջազգային մրցանակների դափնեկիրներ են:

Երեկոյին ներկայ էին՝ Իրանում Էստոնիայի պատւոյ հիւպատոս Արմէն Մութաֆեանը, Իսլամական խորհրդարանի պատգամաւորներ, Թեհրանի Քաղխորհրդի փոխնախագահ՝ Թալային, Իրաքի Քուրդստանի Արբիլից մի պատւիրակութիւն, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների  ներկայացուցիչներ եւ պարսկալեզու մտաւորականներ ու լրագրողներ: 

Սոյն երեկոյի շրջանակներում տեղի ունեցաւ լուսանկարիչ Էրհան Արիքի «ԿԱՅԱՆ» լուսանկարչական նախագծի մէկօրեայ ցուցահանդէսը: 

Ներկայացւած 46 լուսանկարները գրանցւել են վերջին երեք տարիների ընթացքում, որոնք խօսում են Ցեղասպանութեան արհաւիրքը թիկունքում թողած հայերի  կենցաղի ու դիմագծի մասին: 

Յատկանշական է, որ Էրհան Արիքը  աշխատակցել է Պոլսում լոյս տեսնող «ԱԿՕՍ»-ին, որտեղ հնարաւորութիւն է ունեցել մօտկից  ծանօթանալու եւ համագործակցելու Հրանտ Դինքի հետ:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ