Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Շաբաթ 22 Ապրիլ 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Մէմար» ճարտարապետական երկամսեայ հանդէսի 102-րդ համարի հրաւիրեալ խմբագրական կազմի անդամներ՝ օր. Ալինա Թարվերդեան և պարոնայք՝ Բերնարդ Դրօր, Արմանդ Դրօր, Առլէն Ստեփանեան, Արա Սուքիասեան և Արփիար Պետրոսեանին։

Անդամները եկած էին Սրբազան հօր ներկայացնելու Մէմար երկամսեայ վերջին՝ Ապրիլ, Մայիս թիւը, որը ամբողջութեամբ նւիրւած էր Իրանի հայ ճարտարապետներին եւ ճարտարագէտներին եւ որի խմբագրութիւնը նոյնինքն սոյն խմբի աշխատանքով էր իրագործւել։

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց անդամներին իրենց այս գեղեցիկ գործի համար.  «Սա մեր Թեհրանի գաղութի պատմութեան մաս է կազմում» ասաց Սրբազան հայրը եւ թելադրեց, որ իր գնահատանքն ու օրհնութիւնը յայտնեն Մէմար երկամսագրի տնօրինութեանն ու խմբագրական կազմին։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ