Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանի Հայ Արհեստաւորների Ներկայացուցիչների Այցը

Շաբաթ 22 Ապրիլ 2017-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Հայ Արհեստաւորների Միութեան վարչութեան ներկայացուցիչներ՝ պարոնայք Արշալոյս Յարութիւնեանի եւ Ռազմիկ Այդինեանին:

Նրանք եկել էին Սրբազան հօր հովանաւորութիւնը խնդրելու «Բանւորի օր» (Մայիս 1)-ի առիթով իրենց կազմակերպելիք գեղարւեստական ձեռնարկին, որի ընթացքին գնահատւելու են նաեւ երախտարժան անձնաւորութիւններ։

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց իրենց այս մտածումը եւ յաջողութիւն մաղթեց, խոստանալով միաժամանակ, որ եթէ յատուկ արգելիչ պատճառ չունենայ, անպայմանօրէն ներկայ կը գտնւի տւեալ ձեռնարկին։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ