×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201702/2017022604
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201702/2017022604

Իրանի Իսլամական Յեղափոխութեան 38-րդ տարեդարձի տօնակատարութիւնը Հ.Մ.Մ.«Նայիրի» միութիւնում

Հինգշաբթի, փետրւարի 9-ին Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան եւ Հայ կին միութեան կից «Անահիտ» միութեան համագործակցութեամբնշւեց Իրանի Իսլամական Յեղափոխութեան 38-րդ տարեդարձը:

Ծրագիրը սկսւեց Իրանի հիմնով, որը կատարւեց Հայ կին միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախմբի միջոցով: Բացման խօսքը ընթերցեց Արտոյտ Զոհրաբեանը, եւ բեմ հրաւիրեց ԻԻ Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին օրւայ առիթով արտայայտւելու: Ապա դոկտ. Խանլարեանի, Թեմական խորհրդի ներկայացուցիչ պրն. Հրայր Շահնազարեանի, 3-րդ քաղաքամասի քաղաքապետարանի սոցիալ-մշակութային գրասենեակի փոխնախագահ պրն. Սոհրաբ Ռոստամիի, 8-րդ քաղաքամասի  քաղխորհրդի քարտուղար պրն. Ռայիսիի եւ Մաջիդիէ քաղաքամասի քաղխորհրդի քարտուղար պրն. Ղոլամալի Մորադի նէժադի միջոցով յուշանւէրներ եւ գնահատագրեր շնորհւեցին Զէյթուն թաղամասի հայ անձնուրացներին եւ նահատակների ընտանիքներին:

Դրանից յետոյ տեղի ունեցաւ Թէո Մարգոսեանի պատրաստած ֆիլմը, որը հակիրճ նկարագրեց 38 տարիները: Վերջում 6 երգերով ելոյթ ունեցաւ «Զւարթնոց» երգչախումբը պրն. Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ: 

Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ մի համեստ ընդունելութիւն:

Հարկ է նշել ծրագրին ներկայացել էին՝ ԻԻ Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ.-իԹեմական խորհրդի ներկայացուցիչները,  3-րդ քաղաքամասի քաղաքապետարանի սոցիալ-մշակութային գրասենեակի փոխնախագահ պրն. Սոհրաբ Ռոստամիը, 8-րդ քաղաքամասի  քաղխորհրդի քարտուղար պրն. Ռայիսիին, Մաջիդիէ քաղաքամասի քաղխորհրդի քարտուղար պրն. Ղոլամալի Մորադի նէժադը, Մաջիդիէյի եւ Քերմանի քաղխորհուրդի ներկայացուցիչները, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացները եւ նահատակների ընտանիքները եւ այլ հայրենակիցներ:

Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան Հանրային կապ

{gallery}201702/2017022604{/gallery}