Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեմիս Առաջնորդի Մասնակցութիւնը Միջազգային Համագումարին Դամասկոս – Սուրիա

Երեքշաբթի 24 յունւար 2017-ին, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցաւ միջազգային մի համագումար՝ «Երկնային առաքելութեանց (կրօնների) մէկութիւնը եւ նրանց դերը համաշխարհային խաղաղութեան հաստատման մէջ» թեմայով։

Սոյն համագումարը կազմակերպւած էր Սուրիոյ Կրօնի նախարարութեան «ԱուկաՖ»ի եւ Սիրիայում հաւատարմագրւած Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակութային կցորդութեան կողմից։ Համագումարին հրաւիրւած էին Իրանից, Լիբանանից, Իրաքից եւ Սիրիայից մտաւորականներ, կրօնական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Իսլամական Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ Այաթուլլահ Ալի Խամենէյի ներկայացուցիչները Սիրիայից, Լիբանանից, Իրաքից եւ Իրանից։

Հրաւիրւած էին նաեւ Դամասկոսի եւ Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերը, որոնց կարգին հրաւիրւած էր նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն ու Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որ մասնակցեցին սոյն համագումարին ներկայացնելով միաժամանակ վեհափառ հայրապետը։

Սեպուհ Սրբազանը յատուկ ելոյթ ունեցաւ «Համատեղ գոյակցութեան անհրաժեշտութիւնը խաղաղութեան գործընթացում»։ Սրբազան հայրը նախ ներկաներին փոխանցեց վեհափառ հայրապետի ողջոյնները, օրհնութիւններն ու բարեմաղթութիւնները համագումարի յաջողութեան համար. այնուհետ Սրբազան հայրը Ս. Գրային եւ Քուրանից մէջբերումներով անդրադարձաւ միաստւածեան կրօնների հասարակաց հաւատալիքների եւ հետեւորդների համատեղ գործակցութեան անհրաժեշտութեան շեշտելով որ ՛՛ առանց կրօնների միջեւ համագործակցութեան կարելի չէ իրագործել խաղաղութիւնը՛՛ ասաց Սրբազան հայրը։

Հարկ է ուրախութեամբ յիշել, որ համագումարի մասնակցողները եւ յատկապէս հոգեւոր առաջնորդների ներկայացուցիչները յատուկ գոհունակութեամբ անդրադարձան Սրբազան հօր ելոյթին։

Յայտնենք նաեւ, որ Ասորի Ուղղափառ եւ Յոյն Ուղղափառ պատրիարքների ներկայացուցիչները եւս յատուկ ելոյթ ունեցան այս առիթով։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ