Մօտալուտ նոր տարւայ-Նովրուզի տօնի առիթով, սրտանց շնորհաւորում եմ իրանցի մեր հայրենակիցներին մաղթելով որ սկսւող 1403 տարին լինի խաղաղութեան, սիրոյ, եղբայրութեան, բերրիութեան, նոր նւաճումների, յաջողութեան եւ աստւածային օրհնութեամբ օծուն մի տարի:
Շաբաթ, 16 մարտ 2024 թւականին, Սրբոյ Հօրն մերոյ Գրիգոր Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապ տօնն էր: Այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Չորեքշաբթի 13 մարտ 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Հոգեւոր Եղբայրակցութեան ներկայացուցիչներին:
Կիրակի, 10 մարտ 2024 թւականին Ազգ. Առաջնորդարանի դահլիճում, տեղի ունեցաւ Թեմական եւ Կրթական խորհուրդների համատեղ հանդիպումը, որի ընթացքում նախ անդրադարձ կատարւեց եւ զեկոյց ներկայացւեց դպրոցներին առնչւող աշխատանքների ընթացքից իսկ հանդիպման հիմնական օրակարգում խորհրդակցութիւն եւ քննարկում կատարւեց Կրթական խորհրդի ներկայացրած երկու հիմնական ծրագրերի վերաբերեալ:
Երկուշաբթի, 11 մարտ 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Կակաչ» պարախմբի ղեկավար՝ տկն. Արուս Սարգսեանին, ով քաղաքավարական այցելութեամբ հանդիպեց Սրբազան Հօրը:
Շաբաթ, 9 մարտ 2024 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում Թեմական խորհրդի հրաւէրով տեղի ունեցաւ գնահատանքի հանդիպում՝ Իրանի Իսլ. Խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտրութիւնների Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ընտրատարածքի գործադիր յանձնախմբի եւ ընտրատարածքներում համագործակցութիւն ցուցաբերած անհատների մասնակցութեամբ:
Երկուշաբթի, 11 մարտ 2024 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ Արեւագալի ժամերգութիւն մասնակցութեամբ՝ Քահանայից դասի եւ հաւատացեալների։
Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ոգեկոչման եւ Սրբադասւած նահատակների յիշատակի մեծարման նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախումբը շաբաթ, 9 մարտ 2024 թւականին ազգային առաջնորդարանի դահլիճում առանձին հանդիպումներ ունեցաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգմաւոր Արա Շահվերդեանի հետ:
Այսու մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին եւ յատկապէս Զէյթուն քաղաքամասի մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ յառաջիկայ շաբաթ 16 մարտ 2024 թւականին, Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով, շաբաթ 16 Մարտ 2024 թւականին, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր Ս. Պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Ս. եւ անմահ պատարագ ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին
Յաւարտ Ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերար հանգուցեալ՝ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:
Մեր հաւատացեալ ժողովրդին հրաւիրում ենք, որ մասնակցեն յիշեալ հոգեպարար արարողութեանց եւ հաղորդւեն մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի հաւատքի կեանքի խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Շաբաթ, 9 մարտ 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին՝ պրն. Արա Շահվերդեանին եւ պրն. Գեղարդ Մանսուրեանին: