Երկուշաբթի՝ 2021 թւականի մարտի 8-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցների սրահում, Պատգամաւորական ժողովի կրթական յանձնաժողովի հրաւէրով տեղի ունեցաւ «Դպրոցների վերադասաւորում» թեմայով խորհրդակցական հանդիպում:
Հինգշաբթի, 2021 թւականի փետրւարի 4-ի կէսօրին, Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առիթով, հրեաների «Բեհեշտիէ» գերեզմանատանը, բոլոր նահանգների հետ համատեղ, տեղի ունեցաւ միաստւածեան կրօնների նահատակների մեծարման իւրայատուկ 15-րդ արարողութիւնը, որը իւրաքանչիւր տարի կազմակերպւում է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի և յեղափոխութեան յաղթանակի տարիներին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակին։
2020 թւականի յուլիսի 27-ին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը եւ Պատգմաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանը այցելեցին ՀՀ դեսպանատուն եւ հանդիպում ունեցան Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան մշակութային կցորդ դեսպանի խոորհրդատու՝ պրն. Էդուարդ Խաչատրեանի հետ:
Մովսէս մեծ մարգարէն ու աստւածային օրէնքի ընկալողը, Աստծու զօրութեամբ իր ժողովրդին՝ Եգիպտոսից ազատագրելուց յետոյ, Սինայի անապատում բարձրացաւ Տիրոջ լեռը` 40 օր ու 40 գիշեր ծոմով ու աղօթքով այնտեղ մնաց։ Այդ ընթացքում նա Աստծուց ստացաւ տասնաբանեայի քարէ տախտակները, եւ այն բոլոր հրահանգները, թէ ինչպէ՛ս պէտք է կառուցէր վկայութեան խորանը, ուր ժողովուրդն աղօթքներ ու ընծաներ պիտի մատուցէր Աստծուն։ Աստւած բուռն կերպով, ցանկանում էր բնակւել իր սեփական ժողովրդի՝ իր պատկերն ու նմանութիւնը կրող մարդկանց մէջ։
Յունւարի 13 † Երկուշաբթի.
Կիրակի 29 դեկտեմբեր 2019 թւականին, տօնական օրերի առիթով, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին:
Չորեքշաբթի դեկտեմբերի 25-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, Սրբ. Վարդանանց Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդի ներկայացուցիչներին:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի, 6 փետրւար 2018 տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան որով եւ քահանայից: Այս առիթով, երեքշաբթի 6 փետրւար 2018-ին հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Ս. Աստւածածին երբեմնի առաջնորդանիստ մայր եկեղեցում։ Պատարագելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
2017-2018 ուսումնական տարեշրջանի սկզբին, երկուշաբթի, հոկտեմբերի 23-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց նաև «Մարիամ» Հաստատութեան Օրիորդաց և Տղայոց Դպրոցները:
Թւականիս չորեքշաբթի, փետրւարի 1-ին Հայոց ազգ. «Արարատ» դպրոցի Գ դասարանի և 7-րդ դասարանի աշակերտուհիները , հայ փոխտեսչուհիների, դպրոցի խորհրդատուի, մարզանքի ուսուցչուհու և ծնողական խորհրդի ընկերակցութեամբ այցելեցին դպրոցի մօտ գտնող հրշէջ կայանը , որպէսզի իրենց վշտակցութիւնը յայտնեն «Փլասկօ» առևտրական կենտրոնում տեղի ունեցած աղէտի կապակցութեամբ : Հարկ է նշել այդ կենտրոնից ևս զոհւել է մի հրշէջ :