Search

انتخاب زبان



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՆՈՐ ԲՈՒՐԱՍՏԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Չորեքշաբթի 11 օգոստոս 2021 թւականի առաւօտեան, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանը ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ․ Նորայր Արամեանի եւ նոյն խորհրդի անդամ ու զոյգ գերեզմանատների հետ կապ՝ պրն. Ռաֆիկ Մէլիքսեթեանի այցելեց նոր բուրաստան գերզմանատուն։

Այցելութեան բուն նպատակն էր քննել մի շարք բարեկարգման եւ ներկայացւած շինարարական նախագծերի ուսումնասիրութիւնը, որոնցից կարելի է նշել քահանայից հանգստեան սենեակի կառուցումը:

Սրբազան Հայրը իր ուղեկիցների հետ շրջագայեց գերեզմանատնում եւ յետ խորհրդակցութեան գերեզմանատան խորհրդի անդամ՝ պրն. Ռուբիկ Սարգսեանի, որոշւեց հանգստեան սենեակի կառուցելու համար ունենալ նաեւ քահանայ հայրերի կարծիքը եւ այնուհետ ամենակարճ ժամանակամիջոցին սկսել աշխատանքը:
Թեմակալ առաջնորդը այցելեց նաեւ Ս. Ստէփանոս մատուռ եւ գերեզմանատան պատասխանատուին թելադրեց, որ յատուկ բծախնդրութեամբ եկեղեցու մաքրութիւնը պահպանել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

تماس با ما

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


روابط عمومی شورای خلیفه گری:
pr@tehranprelacy.com