Խորհրդակցական հանդիպում ՊԺ-ի կրթական յանձնաժողովի հետ

Երկուշաբթի՝ 2021 թւականի մարտի 8-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցների սրահում, Պատգամաւորական ժողովի կրթական յանձնաժողովի հրաւէրով տեղի ունեցաւ «Դպրոցների վերադասաւորում» թեմայով խորհրդակցական հանդիպում:

Հանդիպմանը ներկայ էին Պժ-ի կրթական յանձնաժողովի անդամները, Թեմական խորհրդի կապ՝ Աշոտ Սինանեանը և Կրթական խորհրդից, ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, Մելինդա Քարիմ Մասիհին, Ալենուշ Շահնազարեանը և Կարօ Պետրոսեանը:

Ելնելով այսօրւայ մարտահրաւէրներից օպտիմալացման գործադրումը դարձել է անհրաժեշտութիւն բոլոր ոլորտներում. Այդ գործադրումից անմասն չի մնում նաև կրթական ոլորտը: Նախկինում համայնքում ծրագրւել է դպրոցների վերադասաւորման ծրագրեր, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացւել:

Երկարատև հանդիպման ընթացքում առաջարկներով, քննարկումներով և իրենց մտահոգութիւններով հանդէս եկան ներկաները:

Հանդիպումն ընդհանուր առմամբ արդիւնաւէտ էր և առաջիկայում ևս նախատեսւում է կազմակերպել նմանատիպ խորհրդակցական հանդիպուներ, որոնցում ներկայացւած առաջարկներից կը օգտւեն հետագայում իրականացւող ծրագրերում:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ