Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Wednesday, 12 January 2022

է օրը Ծննդեան եւ Աստւածայայտնութեան

է օրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան
Հռոմէացիներ 1.1-7, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1-7
Հռոմէացիներ

1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքեալ, ընտրուած քարոզելու Աստծու Աւետարանը, 2որ նա առաջուց խոստացել էր իր մարգարէների միջոցով սուրբ գրուածքներում 3իր Որդու մասին, որը մարմնով սերում էր Դաւթի սերնդից եւ 4որը, զօրութեամբ, Աստծու Որդի էր սահմանուած ըստ Սուրբ Հոգու՝ մեռելներից իր յարութեամբ, – մեր Տէր Յիսուս Քրիստոսը, 5որի միջոցով ստացանք առաքեալ լինելու շնորհ՝ իր անուան համար հաւատի հնազանդութեան բերելու բոլոր հեթանոսներին, 6որոնց թւում էք եւ դուք՝ կանչուածներդ Յիսուս Քրիստոսին. 7ամենքիդ, որ Հռոմում էք, Աստծու սիրելիներիդ, կանչուած սրբերիդ, ձեզ շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

2 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 2Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։3Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ 4Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ 6Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 08 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան յԱննայէ

Շաբաթ 09 Սեպտեմբերի 2023;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
Տօն Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 26 Սեպտեմբերի 2023;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 30 Սեպտեմբերի 2023;
Տօն Գէորգ զօրավարի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Կիրակի 24 Սեպտեմբերի 2023;
ԱՁ. Բ կիր. զկնի Ս. Խաչի ԵՍԱՅԻ 14.3-17։ Բ Կորնթացիներ 10.18-11.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.1-12։

Երկուշաբթի 25 Սեպտեմբերի 2023;
Բշ. ԱԿ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն Առակներ 8.9-11։ Եսայի 55.10-13։ Բ Կորնթացիներ 5.1-5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12-19։

Երեքշաբթի 26 Սեպտեմբերի 2023;
Գշ. ԲՁ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ