Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 28 December 2021

Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Ս. Յակոբոս առաքեալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդէոսի որդին էր, Ս. Յովհաննէս Աւետարանչի աւագ եղբայրը: Նա Յիսուսի ամենամտերիմ եւ ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապւած կարեւոր պահերի ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հիւրընկալել Երկնաւոր Վարդապետին, Ս. Յակոբոսն իր եղբօր հետ խնդրում են Յիսուսին, որ Եղիա մարգարէի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրայ: Բայց Քրիստոս հանդիմանում է նրանց իրենց մոլեգին պահւածքի համար: Նմանատիպ դէպքերի պատճառով Յիսուս նրանց տւեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. 3:17): Նա միակ առաքեալն է, որի մահւան մասին գրւած է «Գործք Առաքելոց»-ում: Ս. Յակոբոսը ձերբակալւում է Հերովդէսի կողմից եւ սրով սպանւում: Այս առաքեալի անունը սերտօրէն կապւում է նաեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան հետ: Ըստ աւանդութեան՝ Ս. Յակոբոսի գլուխը բերում են Յակոբոս Տեառնեղբօրը, ով այն թաղում է իր տան պարտէզում: Հետագայում այդտեղ կառուցւում է Ս. Յակոբեանց մայր տաճարը, որի հիւսիսային պատի մէջ բացւած մատրանում ցոյց է տրւում առաքեալի գլխի գերեզմանը:

Ս. Յովհաննէս առաքեալը 4-րդ Աւետարանի, երեք ընդհանրական նամակների եւ «Յայտնութեան» գրքի հեղինակն է: Յիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Յիսուս այնքան էր սիրում եւ վստահում նրան, որ խաչելութեան պահին Աստւածամօրը յանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թւականին, Եփեսոսում 95 տարեկանում:

Հայ Առաքելական Եկեղեցին Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակը օրը տօնում է Ս. Ծնունդին նախորդող աւագ տօների ժամանակ:

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ