Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 27 December 2021

Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքեալներից էր, Անդրէաս առաքեալի եղբայրը: Նա եղաւ ականատեսը Տիրոջ Պայծառակերպութեան եւ Յիսուսի հետ կապւած կարեւոր այլ դէպքերի: Ձկնորս էր, ում թլփատութեան անունը Շմաւոն էր, իսկ յունարէն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչւես Կեփաս» (Յովհ. 1:42): «Կեփաս» նշանակում է «վէմ», յունարէն` Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գիւղից էր, սակայն փոխադրւել էր հարեւան Կափառնայում քաղաք, ուր Յիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առաւելաբար յայտնի է աւետարանական այն դրւագից, երբ նա Յիսուսին դաւանում է որպէս Կենդանի Աստծու Որդի: Եւ Յիսուս հաստատում է, որ այդ դաւանութեան վրայ, այսինքն` Քրիստոս որպէս աշխարհի Փրկիչ եւ Աստւածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. 16:15-19): Յիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն յետոյ խորապէս զղջացել: Հոգեգալստից յետոյ նա բացատրել է հաւաքւածներին կատարւածի իմաստն ու խօսել յարուցեալ Յիսուսի մասին: Նրա կարեւոր գործերից էր հեթանոսների ներգրաւումը եկեղեցի: Հերովդէս թագաւորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատւել է բանտից: Ըստ աւանդութեան՝ նահատակւել է Հռոմում` գլխիվայր խաչւելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները:
Ս. Պօղոսը Տիրոջ 13-րդ առաքեալն է: Ծնւել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմէական քաղաքացիութիւն ունեցող հրեայ ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի, եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր: Նախնական կրթութիւնը ստացել է ծննդավայրում, այնուհետեւ Երուսաղէմում աշակերտել Գամաղիէլ օրէնուսոյցին: Նրա վկայութեան համաձայն` եղել է փարիսեցի, խստօրէն պահպանել օրէնքի տառն ու հալածել քրիստոնեաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Յիսուս երեւացել է նրան, որից յետոյ Սօղոսը` հետագայում Ս. Պօղոս առաքեալը, դարձել է Աւետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Նրան մկրտել է Ս. Անանիա առաքեալը: Կատարել է մի քանի ճանապարհորդութիւններ` քարոզելով Աստծու խօսքը: Մեզ են հասել նրա 14 թղթերը: Ըստ աւանդութեան՝ նահատակւել է Հռոմում, 67 թւականին, Ներոնի հալածանքների ժամանակ եւ գլխատւել: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակի օրը տօնում է Սուրբ Ծնունդին նախորդող աւագ տօների ժամանակ:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ