Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Friday, 29 October 2021

Ծնւել է Անտիօքում, շուրջ 354թ, զինւորականի ընտանիքում։ Նրա մայրը, այրիանալով 20 տարեկանում,ամբողջութեամբ նւիրւում է որդու դասիարակութեանը։ Յովհանը ստանում է փայլուն կրթութիւն Անտիօքի եւ Աթէնքի դպրոցներում․կրթութեան աւարտից յետոյ դառնում է դատաւոր, սակայն շուտով թողնելով աշխարհիկ կեանքը նւիրւում է Աստծուն։ Մօր մահից յետոյ հեռանում է անապատ, բայց վատթարացող առողջութիւնը ստիպում է նրան վերադառնալ Անտիոք։ Ձեռնադրւում է դպիր,այնուհետեւ սարկաւագ, իսկ 368 թ․՝ Քահանայ։Դառնում է փայլուն քարոզիչ, որի համար եւ ստանում է «Ոսկեբերան» անւանումը։ 398 թ․ ձեռնադրւում է Կ․Պոլսի արքեպիսկոպոս։ Նա իր բծախնդիր գործունէութեամբ յորդորում է մայրաքաղաքի բնակիչները թողնելով իրենց մեղանչական կեանքը, դարձի գալ եւ ի վերջոյ Եւդոկիոս կայսրուհու դրդմամբ աքսորւում եւ իր մահկանացուն կնքում է 407 թ․ 53 տարեկանում; Նրա վերջին խօսքերն են․« Փառք Քեզ Աստւած, Փառք Քեզ, յաղագս ամենայնի Փառք Քեզ»։ Նա հանդիսանումն է Սուրբ Պատարագի եւ բազում այլ աստւածաբանական երկերի՝Ս․Գրոց մեկնութեան, ինչպէս նաեւ քարոզների եւ հաղորդութեան աղօթքների հեղինակ։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ