Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 17 July 2021

Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Հոգեգալուստի օրը, առաքեալները Սուրբ Հոգով զօրացան, եւ համարձակութիւն ստացան Քրիստոսի վկաները լինել ամբողջ աշխարհում։ Այդ օրը աստւածային տնօրինումով որոշւեց իւրաքանչիւր առաքեալի քարոզչութեան սահմանները։ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարթողիմէոս առաքեալներին վիճակւեց, Աւետարանը քարոզել Հայաստանում։
Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Ս. Թադէոս առաքեալի և Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օրը նշում է Յուլիսի 25-ին։
Ս. Թադէոս առաքեալն Նոր Կտակարանում յիշատակւում է երեք անուններով. Թադէոս (Մարկոս 3.18), Ղեբէոս (Մատթէոս 10.3) և Յուդա (Ղուկաս 6.16, Գործք Առաքելոց 1.13):


Մովսէս Խորենացին Հայոց պատմահայրը, յայտնում է, որ Հայոց Արշակունի Աբգար արքան, որ տառապում էր բորոտութիւնից, տեղեկանալով Քրիստոսի կատարած հրաշքների մասին, նամակ է յղում Տիրոջը եւ հրաւիրում Հայաստան։ Սուրհանդակները Յիսուսի Երուսաղէմ մուտք գործելու օրը հանդիպեցին նրան ու յայտնեցին Աբգար Արքայի խնդրանքը։ Յիսուսը հրաժարւեց Հայաստան գալ, քանի որ պիտի իր լրումին հասցնէր իր երկնային առաքելութիւնը, սակայն խոստացաւ ուղարկել իր առաքեալներից մէկին: Այդ առաքեալը Ս. Թադէոսն էր, ով Քրիստոսի համբարձումից յետոյ մեկնեց Եդեսիա, եւ Ուրֆա մայրաքաղաքում իջեւանեց Բագրատունի իշխան՝ Տուբիայի բնակարանը եւ այնտեղից սկսեց իր քարոզչական աշխատանքը։
Աբգար Արքան լսելով նրա կատարած բժշկութիւնների լուրը, իմացաւ, որ Թադէոսը Քրիստոսի խոստացած առաքեալն է, որ Հայաստան պիտի գար, ուստաի նրան պատւով արքունիք հրաւիրեց։ Արքան առաքեալի դէմքի վրայ աստւածային փառքը տեսնելով, ծունկի է գալիս, սակայն առաքեալը նրան բարձրացնելով, հրաւիրում է ապաշխարել ու դաւանել Քրիստոսին։
Առաքեալը բժշկում եւ մկրտում է Արքային, իր ամբողջ ընտանիքով։
Ս. Թադէոսը քրիստոնէութիւնը քարոզեց ոչ միայն արքունիքում, այլ նաև ամբողջ Հայաստանում: Շատերը հաւատացին Քրիստոսին և մկրտւեցին: Եդեսիայում քարոզչութիւնն աւարտելով՝ առաքեալն անցաւ Արտազ գաւառ։
Գալով Սանատրուկ արքայի արքունիքը, դարձի է բերում արքայադուստր Սանդուխտ կոյսին: Իրազեկ դառնալով այդ բոլորին հայոց Սանատրուկ արքան սկզբում յորդորում է դստերը ետ դառնալ նախկին հաւատքին, սակայն՝ ապարդիւն: Զայրացած արքան թէ՛ Թադեոս առաքեալին և թէ՛ Սանդուխտ կոյսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Հօր խոստումներն ու սպառնալիքները չեն կարողանում տկարացնել արքայադստերին: Ի վերջոյ, տեսնելով իշխանազուն կոյսի անխախտ հաւատքը, Սանատրուկը հրամայում է սպանել նրան: Դահիճը, ով պիտի գլխատեր Սանդուխտին, սրով խոցում է արքայադստեր սիրտը: Երեք օր Սանդուխտի մարմնի վրայ երկնքից իջած լոյս է տարածւում: Նրան թաղում է Ս. Թադէոս առաքեալը, որից յետոյ ինքը ևս նահատակւում է: Ս. Սանդուխտը համարւում է առաջին հայ քրիստոնեայ մարտիրոսուհին:
Առաքեալին գազանների առջեւ են նետում, որից յետոյ փորձում են կրակով այրել նրան։ Առաքեալը երկու փորձութիւնից յաղթական է դուրս գալիս։ Պատմւում է, որ առաքեալի նահատակութեան ժամանակ կատարւած հրաշքներին ականատես Ժողովրդից բազում մարդիկ հաւատում են Քրիստոսին, որոնցից շատերի յեղւած արիւնը ոռոգում է, Հայաստանում Առաքեալի կողմից ցանւած՝Աստծու խօսքի սերմերը։
Թադէոս առաքեալն իր հետ Հայաստան է բերել սուրբ Գեղարդը որով զինւորը խաչի վրայ խոցեց Յիսուսի կողը (Յովհանէս 19.34), ինչպէս նաև Քրիստոսի փոխանցած Սուրբ Միւռոնը: Այդ պատճառով այժմ միւռոնօրհնութեան ժամանակ հին Միւռոնից որոշ մաս են խառնում նորին, իսկ Ս. Թադէոս առաքեալը միշտ պատկերւում է սուրբ Գեղարդը ձեռքին: Այդ սրբութիւնը մինչ օրս պահւում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Հայոց եկեղեցին Ս. Թադէոս առաքեալին յիշատակում է տարին երեք անգամ, նախ տասներկու առաքեալների շարքում, երկրրոդ Ս. Սանդուխտ կոյսի հետ և երրորդ` Ս. Բարդուղիմէոս առաքեալի հետ:

 

 

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ