Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 06 March 2021

Երուսաղէմի Ս. Յովհան հայրապետի, հայոց Ս. Յովհաննէս Օձնեցի հայրապետի, Ս. Յովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների յիշատակութեան օր


Երուսաղէմի Ս. Յովհան հայրապետի, հայոց Ս. Յովհաննէս Օձնեցի հայրապետի, Ս. Յովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների յիշատակութեան օր

Մեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանեայց Առաքելական Ս․եկեղեցին տօնում է Հայ եկեղեցու նշանաւոր աստւածաբան-Հայրապետների՝ Ս. Յովհան Օձնեցի հայրապետի, Ս. Յովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների յիշատակութեան օրը:
Յովհան Օձնեցի Հայրապետը իր հայրապետութեան 11 տարիների ընթացքում, (717-728 թ.թ.)դիմակայել է բիւզանդական կայսրութեան եւ արաբական ամիրուրեան հալածանքին եւ պայքարել է աղանդաւորութեան դէմ։
Նա մեզ է թողել հարուստ ու արժէքաւոր գրական ժառանգութիւն: Նա ի մի է բերել եկեղեցական իրաւաբանական կանոնները եւ այդպիսով կազմել է «Կանոնագիրք Հայոց»-ը ։ Նաև բազում ճառերի եւ շարականների հեղինակ է եղել : Ս. Յովհաննէս կաթողիկոսը 726 թւականին կազմակերպել է Դւինի Ազգային եկեղեցական ժողովը, ինչպէս նաև նոյն թւականին Մանազկերտի ժողովը` Հայ և Ասորի եկեղեցիների միութեան ամրապնդման նպատակով:
Ս. Յովհաննէս Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնւում է իր հայրենի Օձուն գիւղի մօտ` Արդւի գիւղի Սրբանես (Ս. Յովհաննէս) եկեղեցու բակում:

Ս. Գրիգոր Տաթևացին` հայ առաքելական եկեղեցու վարդապետներից, եղել է Ս. Յովհաննէս Որոտնեցու աշակերտը, որը ապագայում իր զարգացման բարձրագոյն կէտին է հասցրել իր ուսուցչի հիմնած Տաթևի նշանաւոր դպրոցը: Նա աստւածաբանական մեծարժէք աշխատութիւնների ու քարոզների հեղինակն է, որոնց շարքում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիւ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգութեան մի մասը:

Նոյն այդ օրը նշւում է նաև 4-րդ դարի Երուսաղէմի Ս. Յովհան Հայրապետի յիշատակութեան օրը: Ս. Յովհան Երուսաղէմացին որպէս Երուսաղէմի հայրապետ 386 թ. յաջորդել է Ս. Կիւրեղ Երուսաղէմացուն: Նա յայտնի էր իր առաքինի վարքով եւ ընդարձակ գիտելիքներով եւ դեռ նրա օրօք նրան«սուրբ և սքանչելի հայրապետ» էին կոչում: Նա իբրեւ բարի հովիւ մինչեւ իր կեանքի վերջը իր հօտը պահպանեց ամէն տեսակ դաւանական մոլորութիւններից, իսկ վախճանից առաջ ժողովներ գումարելով՝ վճռական դեր խաղաց դատապարտելու համար Պեղագիոսի ուսմունքը, որը պնդում էր, թէ փրկութեան համար բաւական են մարդկային ջանքերը առանց աստւածային շնորհի:

Ս. Յովհանը խաղաղութեամբ ննջեց 417 թ. յունւարին՝ թողնելով բարի յիշատակ և դասւեց սուրբ հայրապետների շարքում:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ