Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Sunday, 14 February 2021

Բուն Բարեկենդան

Բուն Բարեկենդան
(Մեծ պահքի առաջին կիրակի)

Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչութեան առաջին օրւայ եւ այս կեանքի առաջին դարի խորհուրդը, որը կոչւում է «Բուն բարեկենդան»: Դրախտում, մինչեւ Ադամի ու Եւայի մեղանչումն ու, անհնազանդութիւնը, նրանք «առաջին պատմուճանով» այսինք Աստւածային փառքով զարդարւած վայելում էին դրախտային փափկութիւնը, ճաշակում էին Եդեմի անուշահամ պտուղները եւ ուրախանում հրեշտակների հետ, նաեւ ունէին Աստծու անմիջական հաղորդակցութիւնն ու ընկերակցութիւնը։
Բայց Աստծու պատւիրանը խափանելուց յետոյ կորցնելով Աստծու պատկերն ու նմանութիւնը վտարւեցին եդեմական պարտէզից։
Յիսուսի՝ Տաճարին ընծայման տօն, կամ Տեառնընդառաջ.
Տեառնընդառաջը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի 40 օրեայ տաճարընծայման տօնն է: Ըստ Մովսիսական օրէնքի, ամէն մի արու զաւակի ծնունդեան 40-րդ օրը, սրբագործումից յետոյ, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զաւակի համար օրհնութիւն էր խնդրում քահանայից: Այսպէս էլ Սուրբ կոյս Մարիամ Աստւածամայրը, թէ եւ սրբագործման եւ քաւութեան կարիք չունէր, բայց որպէզի իր Որդու առաջնորդութեամբ կատարի իր իսկ Որդու կողմից տրւած օրէնքը,Նրա հետ Տաճար ներկայացաւ: Այս մասին յիշատակում է Ղուկաս աւետարանիչը (Ղուկ. 2։22-24): Աւետարանիչը պատմում է, Սիմէոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայւած էր մահ չտեսնել, մինչեւ Տիրոջ Օծեալին տեսնելը:
Աւանդութեան համաձայն` Եգիպտոսի Պտղոմէոս թագաւորը մի կղզում 72 թարգմանիչների հաւաքելով, պատւիրել էլ եբրայերէնից յունարէն թարգմանել Հին Կտակարանը: Նրանց մեջ էր գտնւում նաեւ Սիմէոն ծերունին: Հին Կտակարանի գրքերից իւրաքանչիւրի թարգմանութիւնը յանձնարարւած էր երկուական թարգմանիչների: Նրանք առանձին էին ապրում ու թարգմանում, իսկ Պտղոմէոսի ներկայութեամբ` համեմատում այդ թարգմանութիւնները:
Սիմէոնին վիճակւել էր թարգմանել Եսայու մարգարէութիւնը: Երբ թարգմանում էր այն հատւածը, ուր խօսում էր կոյսի յղանալու եւ որդի ունենալու մասին, մտածում է, որ մարդիկ կարող են չհաւատալ,եւ ջնջում է այդ տողերը: Սակայն, մտավախութիւն ունենալով, քնից առաջ ջնջում է իր թարգմանութիւնը: Առաւօտեան արթնանալով՝ տեսնում է, որ ջնջւած տողը մագաղաթի վրաւ գրւած է ոսկեայ տառերով. «Ահա կոյսը կյղիանա եւ որդի կծնի»: Ծերունին ուրախութեամբ վերցնում է Սբ. Գիրքը, համբուրում, փառաբանում է Աստծուն եւ երանի տալով նրանց, ովքեր պիտի տեսնեն կոյսից ծնւած Մանկանը եւ գրկեն նրան: Տէրը լսում է նրա խօսքերը եւ խոստանում. «Մահ չես տեսնի, մինչեւ որ տեսնես Տիրոջ Օծեալին»:
Երեք դարից աւելի ապրելուց յետոյ կատարւում է նրա խնդրանքը. նա գրկում, օրհնում է 40-օրական Յիսուսին եւ կատարելով իր առաքելութիւնը` հէնց տաճարում աւանդում է իր հոգին:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Յիսուսի ընծայումը տաճարին տօնում է Աստւածայայտնութիւնից 40 օր յետոյ` փետրւարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տօնի նախօրէին՝ փետրւարի 13-ին, երեկոյեան ժամերգութիւնից յետոյ կատարւում է նախատօնակ: Այն աւետում է Տէրունի տօնի սկիզբը: Սովորաբար նախատօնակի արարողութեան աւարտին կատարւում է Անդաստանի արարողութիւն, որի ընթացքում օրհնւում են աշխարհի չորս ծագերը: Ապա Եկեղեցու կանթեղներից վերցւած կրակով վառւում են Ատեան դրւած սեղանի վրայ զետեղւած մոմը, որից հաւատացեալները վառում են իրենց ճրագները, եւ որպէս Քրիստոսի Լոյսի խորհրդանիշ տուն տանում։ Նաեւ տեղի է ունենում աւանդական հրավառութիւն։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ