Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 09 February 2021

Այս անւան տակ ճանաչւում են այն հոգևորականները, ովքեր Ս. Ղեւոնդ Երէցի գլխաւորութեամբ կազմակերպեցին համազգային ընդիմութիւնը ընդդէմ եկեղեցիները ատրուշանի վերածող` առ երես դաւանափոխ եղած Տիզպոնից եկած հայ նախարարներին ընկերակցող մոգերի։ Նրանք նոյն նախարարների եւ ժողովրդի գլուխը անցած` քաջաբար տրորելով մարմնաւոր չար վիշապի արբանեակների գլուխը, վտարեցին նրանց հայրենի հողից։ Նրանք յընթացս հաւատքի եւ հայրենիքի համար տեղի ունեցած գումարւած ժողովներին եւ թէ Վարդանանց պատերազմին` հաւատք եւ քաջութիւն ներշնչեցին նախարարներին եւ հայոց բանակին։ Դրանից յետոյ, Ատրորմիզդ մարզպանի դրդումով, պարսից Սասանեան Յազկերտ Բ-ն հրամայում է խաբէութեամբ եւ դաւադրաբար ձերբակալել Ղեւոնդեանց քահանաից դասին։ Նրանք աքսորւելով տարւում են Ապար աշխարհի Այսօրւայ Խորասան նահանգի Նիւշապուհ (Նէյշաբուր) բերդը: Այնտեղ բազում խոստումներ տալով փորձում են կրօնափոխ անել նրանց ի դիմաց խնայելով նրանց կեանքը, որը մերժւում է Ղևոնդեանց քահանաների կողմից։

454 թ. քուշանների դէմ մղած մարտերում պարսիկները պարտութիւն են կրում: Մոգերն այս պարտութեան պատճառը վերագրում են Ղևոնդեաններին, որի հետևանքով էլ նրանք նահատակւում են։
Այստեղ արժանի է յիշել նրանց անունները։
ՅովսԷփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ երէց, Մուշէ քահանայ, Արշէն երէց, Քաջաջ սարկաւագ:

Սրանց հետ էին նաև Աբրահամ և Խորէն Երէցները, որոնց աքսորում են: Որոշ ժամանակ անց, չդիմանալով Ասորեստանի տօթակէզ եղանակներին, Խորէնը մահանում է: Աբրահամը հետագայում թոյլտւութիւն ստանալով հայրենիք է վերադառնում և ձեռնադրւում է Բզնունեանց եպիսկոպոս: Նրան է վերագրւում ասորական «Վկայք Արևելից» երկի հայերէն թարգմանութիւնը:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com