Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Sunday, 31 January 2021

Ես 63։7-19,Բ Տիմ 3։1-12,Յվհ 6 ։22-38

Ես 63։7-19,Բ Տիմ 3։1-12,Յվհ 6 ։22-38

Ես 63։7
7 Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ,
Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար,
որ Տէրն է հատուցելու մեզ:
Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է,
որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ:
8 Նա էր, որ ասաց.
«Իմ ժողովուրդն իմ որդիներն են,
որոնք չեն անարգի ինձ».
եւ նա նրանց փրկութիւն բերեց իրենց բոլոր նեղութիւններից:
9 Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը.
եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց,
ինքն էլ փրկեց նրանց,
ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան:
10 Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին,
եւ Տէրը նրանց թշնամի դարձաւ,
ինքն իսկ պատերազմեց նրանց դէմ:
11 Այնժամ նրանք հին ժամանակները յիշեցին՝ ասելով.
«Ո՞ւր են Մովսէսը եւ նրա ժողովուրդը,
ո՞ւր է նա, որ երկրից դուրս բերեց հօտերի հովուին,
ո՞ւր է նա, որ նրանց մէջ դրեց Սուրբ Հոգին.
12 ո՞վ էր, որ իր աջով բարձրացրեց Մովսէսին
եւ որի առաջ իր փառաւոր բազկով կասեցրեց ջրերը՝
իր անունը յաւերժացնելու համար:
13 Նրանց անցկացրեց անդունդներով,
ինչպէս ձին է անցնում անապատով,
կամ ինչպէս գրաստը՝ դաշտով,
ու նրանք չյոգնեցին:
14 Տիրոջ Հոգին իջաւ եւ առաջնորդեց նրանց»:
Քո ժողովրդին դու այնպէս առաջնորդեցիր,
որ քո անունը փառաւորեն:
ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ
15 Արդ, դարձի՛ր երկնքից
եւ քո սուրբ ու փառաւոր տաճարից նայիր,
թէ ո՛ւր են քո նախանձախնդրութիւնն ու զօրութիւնը,
ո՛ւր են քո մեծ ողորմութիւնն ու գթութիւնը,
որոնցով ներում էիր մեզ:
16 Դու ես մեր հայրը:
Աբրահամը չգիտէր մեզ,
Իսրայէլը մեզ չէր ճանաչում,
բայց դու, Տէ՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ,
որովհետեւ սկզբից ի վեր մեզ վրայ է քո անունը:
17 Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորուենք քո ճանապարհներից, ո՛վ Տէր,
ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք.
դարձի՛ր ի սէր քո ծառաների,
դարձի՛ր ի սէր քո ժողովրդի,
որ քո ժառանգութիւնն է:
18 Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել:
Մեր թշնամիները նեղեցին մեզ
եւ ոտնակոխ արին քո սրբութիւնը:
19 Եղանք ինչպէս առաջ էինք,
երբ դու մեզ չէիր տիրում,
եւ մենք քեզ չէինք պատկանում:

Բ Տիմոթէոս 3։1-12
Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, 2 երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, 3 անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, 4 մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, 5 մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը: Նաեւ խորշի՛ր նրանցից, 6 քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց 1183, որոնք տարուած են պէսպէս ցանկութիւններով. 7 կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը: 8 Եւ ինչպէս Յանէսն ու Յամրէսը հակառակուեցին Մովսէսին, այնպէս էլ սրանք հակառակւում են ճշմարտութեանը. ապականուած մտքով մարդիկ, անպէտք՝ հաւատի մէջ: 9 Բայց նրանք աւելի առաջ գնալ երբեք չեն կարող, քանի որ իրենց յիմարութիւնը յայտնի կը լինի բոլորին, ինչպէս որ եղաւ այդ երկուսինը:

ՅՈՐԴՈՐՆԵՐ

10 Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը 11 եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից: 12 Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն:

Յվհ 6։ 22-38

ՅԻՍՈՒՍ՝ ԿԵՆԱՑ ՀԱՑ

22 Յաջորդ օրը, ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից 996, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել: 23 Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել 997: 24 Ուրեմն, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին եւ եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտռելու: 25 Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»: 26 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք: 27 Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»: 28 Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: 29 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»: 30 Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ՚անես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կը գործես: 31 Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. “Երկնքից նրանց հաց տուեց ուտելու”»: 32 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. 33 որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»: 34 Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»: 35 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի: 36 Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում: 37 Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի. 38 որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ