ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 29 Մարտի 2021;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 30 Մարտի 2021;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 31 Մարտի 2021;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 01 Ապրիլի 2021;
Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 02 Ապրիլի 2021;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 03 Ապրիլի 2021;
Ճրագալոյց

Կիրակի 04 Ապրիլի 2021;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Չորեքշաբթի 07 Ապրիլի 2021;
Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 10 Ապրիլի 2021;
Յիշատակ գլխատման Ս․Յովհաննէս Մկրտչի

Կիրակի 11 Ապրիլի 2021;
Կրկնազատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 01 Ապրիլի 2021;
Աւագ հինգշաբթիԱւագ հինգշաբթի

Ուրբաթ 02 Ապրիլի 2021;
Աւագ Ուր. Պահք

Շաբաթ 03 Ապրիլի 2021;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 04 Ապրիլի 2021;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 05 Ապրիլի 2021;
Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 06 Ապրիլի 2021;
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2․42‐3․21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 24․13‐35։

Չորեքշաբթի 07 Ապրիլի 2021;
Յիշատակ տասն կուսանացն. Աւետումն Ս. Աստուածածնի:

Հինգշաբթի 08 Ապրիլի 2021;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 09 Ապրիլի 2021;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 10 Ապրիլի 2021;
շաբաթ,Է օր Սուրբ Զատիկիշաբաթ,Է օր Սուրբ Զատիկի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Saturday, 16 January 2021

Իմս 5.1‐8։ Բրք 3.31‐4.4։ Հռ 8.28‐39։ Հհ 10.11‐16։

Իմաստութիւն Սողոմոնի

5 Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, 2տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղիցեւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար։ 3Նրանք պիտի զղջան իրենց մտքումեւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս։ 4Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։ 5Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից։ 6Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը։ 7Մենք խրուեցինք անօրէնութեան եւ կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ 8Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը։

Բարուք

31Չկայ մէկը, որ իմանայ նրա ճանապարհները, ո՛չ ոք, որ գիտակցի նրա շաւիղները։ 32Բայց Նա, որ գիտէ ամէն ինչ, Նա՛ է ճանաչում իմաստութիւնը, Նա՛ է իր իմաստութեամբ գտել այն, Նա, ով ստեղծել է երկիրը յաւիտենական ժամանակների համար, լցրել այն կենդանիներով եւ չորքոտանիներով, 33Նա, ով լոյսն է ուղարկում՝ եւ լոյսը գնում է, յետ է կանչում՝ եւ լոյսը դողալով հնազանդւում է նրան. 34աստղերը ծագել են՝ իւրաքանչիւրն իր տեղում, եւ ուրախացել. 35Նա կանչում է աստղերին, ու նրանք ասում են՝ «Ահա այստե՛ղ ենք», եւ զուարթօրէն ճառագում են իրենց Արարչի համար։ 36Դա մեր Աստուածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատուել, 37որը գտաւ իմաստութեան բոլոր ճանապարհները եւ դրանք տուեց իր ծառայ Յակոբին ու իր սիրեցեալ Իսրայէլին։ 38Դրանից յետոյ իմաստութիւնը յայտնուեց երկրի վրայ ու շրջեց մարդկանց մէջ։
4 Իմաստութիւնը Աստծու պատուիրանների գիրքն է,Օրէնքն է, որ կայ յաւիտեան։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այն, պիտի ապրեն, իսկ ովքեր թողնում են այն, պիտի մեռնեն։ 2Դարձի՛ր, Յակո՛բ, եւ բռնի՛ր իմաստութիւնից՝նրա լոյսի ծագման իսկ պահին։ 3Քո փառքն ուրիշին մի՛ տուր, եւ քո վաստակները՝ օտար ազգին։ 4Երանի է մեզ, Իսրայէ՛լ, որովհետեւ գիտենք, թէ ի՛նչն է հաճելի Աստծուն։


Հռոմէացիներ

28 Գիտենք, որ Աստւած բարու համար գործակից է լինում նրանց, ովքեր սիրում են իրեն եւ կանչւել են ըստ նրա ծրագրի, 29 որովհետեւ Աստւած սկզբից էր ճանաչում նրանց եւ սկզբից էլ սահմանեց, որ նրանք լինեն իր Որդու հարազատ պատկերը, որպէսզի Յիսուսը լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ: 30 Ում որ սկզբից սահմանել էր, նրանց նաեւ կանչեց, կանչւածներին նաեւ արդարացրեց եւ արդարացւածներին էլ փառաւորեց: 31 Ի՞նչ կարող ենք ասել այս բոլորից յետոյ: Եթէ Աստւած մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել: 32 Եթէ Աստւած իր Որդուն իսկ չխնայեց, այլ նրան մինչեւ անգամ մահւան մատնեց մեզ համար, նրա հետ նաեւ ամէն բան չի՞ շնորհելու մեզ: 33 Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրեալներին: Ոչ ոք, քանի որ Աստւած է, որ արդարացնում է: 34 Կամ ո՞վ է դատապարտելու: Յիսուս Քրիստո՞սը, որ մեռաւ մեզ համար, բայց մանաւանդ յարութիւն առաւ եւ այժմ Աստծու աջ կողմում է ու բարեխօսում է մեզ համար: Իհարկէ, ո՛չ: 35 Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղութի՞ւնը, անձկութի՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկութի՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը: 36 Ինչպէս գրւած է սաղմոսներում.
Քեզ համար են մարդիկ մեզ սպանում ամէն օր,
ոչխարի պէս սպանդանոց են տանում:
37 Բայց այս բոլորից շա՜տ աւելի յաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիւ, ով սիրեց մեզ, 38 որովհետեւ վստահ եմ, որ ո՛չ մահը եւ ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանութիւնները, ո՛չ ներկան եւ ո՛չ գալիքը, ո՛չ էլ որեւէ զօրութիւն, 39 ո՛չ վերին եւ ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործութիւն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:

Աւետարան ըստ Յովհաննէսի

11 Ե՛ս եմ իսկական հովիւը: Իսկական հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար. 12 մինչ վարձկանը, որ հովիւ չէ, եւ որին չեն պատկանում ոչխարները, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին եւ փախչում՝ թողնելով, որ գայլը յափշտակի եւ ցրի ոչխարներին, որովհետեւ 13 վարձկանը չի մտահոգւում ոչխարների վիճակով: 14 Ե՛ս եմ իսկական հովիւը: Ճանաչում եմ իմ ոչխարներին, եւ նրանք էլ ինձ են ճանաչում, 15 ինչպէս որ Հայրն է ճանաչում ինձ, եւ ես՝ Հօրը: Ես իմ կեանքն եմ տալիս իմ ոչխարների համար: 16 Տակաւին ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից դուրս են. նրանց եւս պարտաւոր եմ ներս բերել: Նրանք էլ պիտի լսեն ինձ եւ լինեն մէկ հօտ եւ մէկ հովիւ:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com