ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 29 Մարտի 2021;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 30 Մարտի 2021;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 31 Մարտի 2021;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 01 Ապրիլի 2021;
Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 02 Ապրիլի 2021;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 03 Ապրիլի 2021;
Ճրագալոյց

Կիրակի 04 Ապրիլի 2021;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Չորեքշաբթի 07 Ապրիլի 2021;
Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 10 Ապրիլի 2021;
Յիշատակ գլխատման Ս․Յովհաննէս Մկրտչի

Կիրակի 11 Ապրիլի 2021;
Կրկնազատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 01 Ապրիլի 2021;
Աւագ հինգշաբթիԱւագ հինգշաբթի

Ուրբաթ 02 Ապրիլի 2021;
Աւագ Ուր. Պահք

Շաբաթ 03 Ապրիլի 2021;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 04 Ապրիլի 2021;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 05 Ապրիլի 2021;
Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 06 Ապրիլի 2021;
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2․42‐3․21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 24․13‐35։

Չորեքշաբթի 07 Ապրիլի 2021;
Յիշատակ տասն կուսանացն. Աւետումն Ս. Աստուածածնի:

Հինգշաբթի 08 Ապրիլի 2021;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 09 Ապրիլի 2021;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 10 Ապրիլի 2021;
շաբաթ,Է օր Սուրբ Զատիկիշաբաթ,Է օր Սուրբ Զատիկի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Կրօնական Տօն՝

Wednesday, 06 January 2021

Յիսուս Քրիստոսի Ս․Ծննունդ Աստւածայայտնութեան տօն
Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները, իրենց էութեամբ ու խորքով Սքանչելի խորհուրդներ են, որոնց թանձրացեալ մարմնաւորումը ժամանակի շրջագծում ու մարդկային կեանքի ենթահողում դարեր շարունակ կենսաւորում ու կերպարանափոխում է մարդ արարածի հոգեիմացական ու ֆիզիկական կեանքը դէպի բարին ու ճշմարիտը, լուսաւորն ու կատարեալը եւ նրա ներքին գոյութեան հպելով եւ մինչեւ ողն ու ծուծը թափանցելով՝ մերկացնում է հնից եւ զգեստաւորում է նորով, այսինքն աստւածայինով, առաքինութեամբ ու սրբութեամբ, արդարութեամբ ու սիրով, ներողամտութեամբ ու զոհողութեան ոգով, խոնարհութեամբ ու Քրիստոսանմանութեամբ Աստծուց հեռացած, Նրա հետ թշնամացած ու Նրա ճանաչողութիւնից պարպւած մարը վերստին Աստծու հետ հաշտեցնելու, դէպի Աստւած դարձնելու եւ Աստծու գրկում հանգչեցնելու:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Առաքելական Աւանդութեան հաւատարիմ դարեր շարունակ Մարդեղութեան, այսինքն՝ Քրիստոսի Սուրբ ծննդեան եւ Աստւածայայտնութեան, այսինքն՝ Քրիստոսի Յորդանան Գետում մկրտութեան զոյգ տօները փառահեղ կերպով տօնում ու յիշատակում է Յունարի 6-ին, որը մեր եկեղեցական օրացոյցում որպէս անշարժ տօն է նկատւում: Քրիստոսի մկրտութիւնը Ընդհանրական Եկեղեցու Հայրեր Աստւածայայտնութիւն են որակել, որովհետեւ ամբողջ մարդկային պատմութեան ընթացքին առաջին անգամ լինելով, Տիեզերքը ստեղծող Մէկ եւ Միակ Աստւածը յայտնւում էր իր Երրորդութենական վիճակով: Այսինքն, Հայրը իր ձայնով երկնքից որոտում էր՝ վկայելով Իր Միածին Որդու մասին, ասելով «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճութիւնը» (Մտ 3.17). Նախայաւիտեան Աստծու Բանը՝ Խօսքը, Որդին մարդկային բնութեամբ մուտք էր գործում Յորդանան գետ եւ Ս. Հոգին էլ աղաւնակերպ հանգչում էր Քրիստոսի ուսերին:

Յորդանան գետում Քրիստոսի մկրտւելը խորհրդանշականօրէն պատկերում է աշխարհի նոր ստեղծագործութիւնը, բայց ոչ իբրեւ ոչնչից գոյութեան բերելը, այլեւ արդէն իսկ ստեղծւած բայց մեղքով ապականւած աշխարհի ու մարդկային կեանքի վերստեղծումը, վերանորոգումն ու մաքրումը: Եւ ինչպէս որ առաջին ստեղծագործութեան ժամանակ Ս. Երրորդութիւնը որպէս մէկ Աստւածութիւն ներկայ էր «Ի սկզբանէ Աստւած (այսինքն՝ Հայրն Աստւած) ստեղծեց երկինքն ու երկիրը... Եւ Աստծու Հոգին (այսինքն՝ Ս. Հոգին) շրջում էր ջրերի վրայ... Եւ Աստւած ասաց թող լոյս լինի (Աստւած իր խօսքով, այսինքն Միածին Որդու միջոցով է արարում: Քրիստոս կոչւել է Աստծու Բանը, յունարէնով ԼՈԿՈՍ=Բանական եւ կենդանի Աստծու ստեղծագործ զօրութիւնը, որ ժամանակների լրումին մարդկային բնութեամբ յայտնւեց) (տե՛ս Ծնն 1.1-3 եւ համեմատիր Մտ 3.16-17 եւ Յհ 1.1-3,14) նոյնպէս էլ վերստաղծման ու վերանորոգման գործընթացում Ս. Երրորդութիւնը յայտնւում է ցոյց տալու համար Աստւածութեան մէկութիւնը եւ ստեղծագործ զօրութիւնը:
Յորդանան Գետն ու ջուրը խորհրդանշում են աշխարհն ու ապականեալ մարդկութիւնը, մեղքն ու ապականութիւնը, եւ տեսնում ենք թէ ինչպէս Որդի Աստւած անձամբ ջրի մէջ մտնելով՝ իրենով սրբում, մաքրում, վերանորոգում ու վերստեղծում է աշխարհն ու մարդկային կեանքը: Յորդանան գետ մտնելն ու մինչեւ գլուխ այնտեղ ընկղմելը խորհրդանշում է նաեւ իր մահը, որը իրականանալու էր խաչափայտի վրայ, որի միջոցով ամբողջ աշխարհի մարդկութիւնը պիտի ազատագրւէր մահւան կապաքնից, ստանար մեղքերի քաւութիւն եւ թողութիւն ու արդարանար:

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com