ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 29 Մարտի 2021;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 30 Մարտի 2021;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 31 Մարտի 2021;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 01 Ապրիլի 2021;
Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 02 Ապրիլի 2021;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 03 Ապրիլի 2021;
Ճրագալոյց

Կիրակի 04 Ապրիլի 2021;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Չորեքշաբթի 07 Ապրիլի 2021;
Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 10 Ապրիլի 2021;
Յիշատակ գլխատման Ս․Յովհաննէս Մկրտչի

Կիրակի 11 Ապրիլի 2021;
Կրկնազատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 01 Ապրիլի 2021;
Աւագ հինգշաբթիԱւագ հինգշաբթի

Ուրբաթ 02 Ապրիլի 2021;
Աւագ Ուր. Պահք

Շաբաթ 03 Ապրիլի 2021;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 04 Ապրիլի 2021;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 05 Ապրիլի 2021;
Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 06 Ապրիլի 2021;
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2․42‐3․21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 24․13‐35։

Չորեքշաբթի 07 Ապրիլի 2021;
Յիշատակ տասն կուսանացն. Աւետումն Ս. Աստուածածնի:

Հինգշաբթի 08 Ապրիլի 2021;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 09 Ապրիլի 2021;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 10 Ապրիլի 2021;
շաբաթ,Է օր Սուրբ Զատիկիշաբաթ,Է օր Սուրբ Զատիկի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Wednesday, 06 January 2021

Տիտոս 2։11-15,Մտ․1։18-25
Տիտոս
ՓՐԿՉԱԿԱՆ ՇՆՈՐՀԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ
11 Քանզի Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց, 12 շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածապաշտութեամբ 13 եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծու եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, 14 որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրէնութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի: 15 Այս բաները խօսի՛ր, յորդորի՛ր եւ յանդիմանի՛ր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի:
Մտ․ 1։18-25
ՅԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ

18 Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց: 19 Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է: 21 Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»: 22 Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. 23 «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»: 24 Եւ Յովսէփը քնից արթնանալով՝ արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ: 25 Բայց նրա հետ չյարաբերուեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ 899 որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com