Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 14 December 2020

Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր
Ա) Ս. Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաեւ «Աստւածազգեաց», քանզի ըստ աւանդութեան՝ նա այն երջանիկ մանուկն էր, որին Յիսուս Քրիստոս գրկեց եւ իր առաքեալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինեք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի» (Մատթ. ԺԸ 3): Եղել է Պետրոս եւ Յովհաննէս առաքեալների աշակերտը, ինչպէս նաեւ Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը եւ մեծ հեղինակութիւն վայելել Արեւելքում: Տրայեանոս կայսրի հրահրած քրիստոնէական հալածանքների ժամանակ ձերբակալւել է եւ հռոմէական զինւորների ուղեկցութեամբ տարւել Հռոմ, ուր նահատակւել է մօտ 113-117 թւականներին՝ ինքնակամ նետւելով առիւծների առաջ: Գրել է բազմաթիւ նամակներ` ուղղած քրիստոնէական տարբեր համայնքների, որոնցից պահպանւել են 7-ը:

Բ) Ս. Ադդէ հայրապետը (1-ին դար) եղել է Եդեսիայի եպիսկոպոսը՝ ձեռնադրւելով Թադէոս առաքեալի կողմից: Նահատակւել է Անանաէ թագաւորի հրամանով առաջին դարի երկրորդ քառորդում:

Գ) Ս. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, մայրը` հայ: Մեծ հեղինակութիւն է վայելել Պարսկաստանում եւ Բիւզանդիայում: Մասնակցել է 381 թւականի Կ.Պոլսի երկրորդ Տիեզերաժողովին: Իբրեւ Թէոդոս կայսրի բանագնաց, երկու անգամ գնացել է պարսից Յազկերտ արքայի մօտ` քրիստոնեաների դէմ հալածանքները դադարացնելու համար: Վախճանւել է 422 թւականին:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ