ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 03 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 05 Դեկտեմբերի 2020;
Տօն Սրբոցն՝Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին եւ Միւռոնայ եպիսլոպոսին։

Երկուշաբթի 07 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 08 Դեկտեմբերի 2020;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Չորեքշաբթի 09 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւաժաժնի ի Աննայէ

Շաբաթ 12 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 14 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 19 Դեկտեմբերի 2020;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Հինգշաբթի 24 Դեկտեմբերի 2020;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Շաբաթ 26 Դեկտեմբերի 2020;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 01 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Յակովկայ եւ Իրաւափառայ

Չորեքշաբթի 02 Դեկտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 03 Դեկտեմբերի 2020;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 04 Դեկտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 05 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Կիրակի 06 Դեկտեմբերի 2020;
Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։

Երկուշաբթի 07 Դեկտեմբերի 2020;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Երեքշաբթի 08 Դեկտեմբերի 2020;
Պահք

Չորեքշաբթի 09 Դեկտեմբերի 2020;
Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ

Հինգշաբթի 10 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Thursday, 29 October 2020

Եսայի 49.1-6։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-38։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.17-25։

Եսայի

49 «Լսեցէ՛ք ինձ, կղզիների՛ բնակիչներ, ակա՛նջ դրէք, հեթանոսնե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատուի դա», -ասում է Տէրը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տուեց, երբ ես դեռ իմ մօր որովայնում էի։ 2Իմ բերանը հաստատեց ինչպէս սուր սուսեր եւ ինձ թաքցրեց իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպէս մի ընտիր նետ եւ թաքցրեց իր կապարճում։ 3Նա ինձ ասաց. «Դու իմ ծառան ես, Իսրայէ՛լ, քեզնով պիտի ես փառաւորուեմ»։ 4Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը չարչարուեցի, իմ ուժն անմիտ բաների վրայ ծախսեցի, բայց իմ իրաւունքը Տիրոջից է, եւ իմ վաստակն իմ Աստծու առաջ է։ 5Արդ, Տէրը, որն ինձ որովայնից իր համար ծառայ ստեղծեց, ասաց, որ Յակոբին եւ Իսրայէլին իր շուրջը հաւաքեմ։ Պիտի հաւաքուեմ ու փառաւորուեմ Տիրոջ առաջ, եւ իմ Աստուածը ինձ համար զօրութիւն է լինելու։ 6Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպէսզի հաստատես Յակոբի ազգը եւ Իսրայէլի ցրուածներին վերադարձնես։ Ահաւասիկ ազգի համար քեզ իբրեւ ուխտ հաստատեցի եւ հեթանոսների համար՝ իբրեւ լոյս, որպէսզի փրկութիւն լինես մինչեւ աշխարհի չորս ծագերը»։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

25Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. 26դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, 27որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնելու Աստծու կամքը ամբողջութեամբ։ 28Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով։ 29Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կը գան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին։ 30Ձեր միջից էլ դուրս կը գան մարդիկ, որ թիւր բաներ կը խօսեն՝ աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար։ 31Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկ-մէկ՝ արտասուքներով խրատեցի։ 32Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ՝ բոլոր սրբերի հետ։ 33Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ զգեստը չցանկացայ. 34դուք ինքներդ գիտէք, որ իմ եւ ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը։ 35Ես իմ օրինակով ամէն ինչ ձեզ ցոյց տուեցի, որովհետեւ այդպէս պէտք է աշխատել եւ դարմանել հիւանդներին ու յիշել Տէր Յիսուսի խօսքը, որ ինքն իսկ ասաց. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը»։ 36Այս բաներն ասելուց յետոյ բոլորի հետ մէկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղօթել։ 37Բոլորն էլ շատ լաց եղան եւ Պօղոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան։ 38Մորմոքւում էին մանաւանդ նրա այն խօսքի վրայ, թէ այլեւս իր երեսը չեն տեսնելու։ Եւ նրան ուղեկցեցին մինչեւ նաւը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

17Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց»։ 18«Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել։ 19Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։ 20Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն։ 21Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է։ 22Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ։ 23Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. 24եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը։ 25Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին։ 26Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կ՚ուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա՛ կը վկայի իմ մասին. 27կը վկայէք եւ դուք, որովհետեւ սկզբից ինձ հետ էք»։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com