Saturday, 30 November 2024
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․
Ա-«Թադէոս» առաքեալը Բարդուղիմէոս առաքեալի հետ համարւում է հայոց առաջին լուսաւորիչը: Թադէոսն Աւետարանում յիշւում է մի քանի անունով՝ Յուդա Յակոբեան, Ղեբէոս: Թադէոս առաքեալը գալիս է Եդեսիա՝ Հայաստանի այսօրւայ Ուրֆա մայրաքաղաքը, ուր Քրիստոսի խոստման համաձայն, բժշկում է Աբգար թագաւորին: Ապա անցնում է Արտազ գաւառ, որտեղ այդ ժամանակ գտնւում էր Աբգար թագաւորի քեռորդի՝ Սանատրուկ արքան: Թադէոսի քարոզութեամբ Սանատրուկի դուստր Սանդուխտը հաւատում է Քրիստոսին: Սանատրուկ թագաւորի հրամանով մահապատժի են ենթարկւում եւ Սանդուխտը եւ Թադէոս առաքեալը: Թադէոս առաքեալի գերեզմանը գտնւում է Իրանի տարածքում՝ Ս. Թադէի վանքում:
Բ-«Բարդուղիմէոս առաքեալ» Հայաստանում քարոզած երկու առաքեալներից մէկն է: Նրա անունը նշանակում է Թոլոմէի որդի։ Նա Յովհաննէսի Աւետարանում յիշատակւած Նաթանայէլն է: Նրան Յիսուսին է ներկայացնում Փիլիպպոս առաքեալը: Երբ Յիսուսը տեսնում է Նաթանայէլին, ասում է. «Ահա մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»: Բարդուղիմէսոը ստանում է Նախադաւան առաքեալի կոչումը, քանի որ առաջինն էր աշակերտներից, որ խոստովանեց Քրիստոսի աստւածութիւնը: Հոգեգալուստից յետոյ Բարդուղիմէոսը քարոզում է Եգիպտոսում, Միջագետքում, Պարսից երկրում եւ յետոյ գալիս Հայաստան, դարձի է բերում՝ Ոգուհուն,թագաւորի քրոջը եւ նահատակւում է Սանատրուկ թագաւորի հրամանով, Աղբակում: Նրա գերեզմանի վրայ հետագայում կառուցւել է Ս. Բարդուղիմէոս վանքը: