Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 23 November 2024

Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

 

Ա) Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնել է Պոնտոսի (Սեբաստիա) Նէոկեսարիա քաղաքում ազնւականի ընտանիքում, շուրջ 210 թականին: Գրիգորը մտադիր էր հմտանալ օրէնսգիտութեան եւ հռետորութեան մէջ, սակայն Աստւած նրա եւ իր եղբօր համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսանում են Աթէնքում, ապա Պաղեստինեան Կեսարիայում`աշակերտելով այն ժամանակւայ ամենահեղինակաւոր քրիստոնեայ մտաւորականին` Որոգինեսին: Նէոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրւում է քաղաքի եպիսկոպոս: Աւանդութեան համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրւելու օրերին Նէոկեսարիայում հազիւ 17 քրիստոնեայ կար, իսկ մահւան օրերին` ընդամենը 17 հեթանոս: Իր անւան հետ կապւած բազմաթիւ հրաշքների համար արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին: Ս. Գրիգորն աչալրջութեամբ կառաւարեց թէ իրեն վստահւած թեմն ու ժողովրդին, թէ եղաւ մեծ մատենագիր` թողնելով բազմաթիւ աստւածաբանական երկեր:
Նա վախճանւել է 270 թւականին խաղաղ մահւամբ:

Բ)Ս. Նիկողայոս Հայրապետը ծնւել է Փոքր Ասիայի Լիկիա գաւառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մօտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ եւ բարեպաշտ ծնողներին եւ մեծանում իր քեռու` Նիկողայոս Երէց եպիսկոպոսի խնամքի ներքոյ: Աւետարանական պատգամը` <<Վաճառիր ունեցւածքդ եւ բաժանիր աղքատներին>>(հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կեանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիւանդներին, բանտարկեալներին եւ որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմիւռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորւում է, սակայն չի դադարում ամենուր Աւետարանը քարոզելուց: Խաղաղութիւն վերահաստատւելուն պէս վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թւականին Նիկիոյ Տիեզերաժողովին: Մահացել է 326 թւականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրւած սրբերից է` առաւելաբար յայտնի Սանտա Կլաուս անւամբ:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 05 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ