Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 31 August 2020

Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների


Ս. Ստեփանոս Ուլնեցին ծնւել է Տիւրոս լեռների մօտակայքում գտնւող Կոկիսոն քաղաքում:

Ուխտի զաւակ Լինելով, իրեն մկրտած քահանան նրան դաստիրակում եւ օժտում է աստւածային պատւիրանների և Աստւածաշնչեան իմաստութեան: Նրա դաստիարակ քահանան ամէն կիրակի միւս քրիստոնեաների հետ նաև պատանի Ստեփանոսին էր հաղորդում Տիրոջ կենարար մարինն ու արիւնը։ Յուլիանոս Ուրացող կայսրի հալածանքների ժամանակ չարաչար տանջանքների ենթարկվելով` նահատակւում է իր ընտանիքի և այլ քրիստոնեաների հետ: Նրա գերեզմանի վրայ կառուցւել է եկեղեցի:

Գոհարինէն, Ծամիդէսը, Տիւքիկոսը և Ռատիկոսը, որոնք յայտնի են «Գոհարիանք» ընդհանուր անւամբ, չորս եղբայրներ էին, հայ իշխանաւոր Դաւթի որդիները: Նա իր անդրանիկ որդու՝ Արեգի հետ գերի էր ընկել և կարողացել էր ազատւել միայն իսլամ ընդունելուց յետոյ: Սակայն Դաւթի կինը քրիստոնեաբար էր մեծացնում իր միւս զաւակներին, ովքեր չափահաս դառնալով՝ մտնում են Սեբաստիայի իսլամական բանակը,սակայն հաւատարմօրէն քրիստոնեայ մնալով: Երբ բացայայտւում է նրանք իսլամութիւնը թողնելով կրկին Քրիստոնեայ են դարձել, մատնւում են քաղաքի իշխանի ձեռքը, բայց աւագ եղբօր միջոցով մի կերպ ազատւում են: Որոշ ժամանակ անց կրկին մատնւում են և համարձակօրէն հռչակում իրենց քրիստոնեայ լինելը: Անօգուտ սպառնալիքներից ու խոշտանգումներից յետոյ, ի վերջոյ, գլխատւում են 1156 թւականին` ցոյց տալով իրենց պատրաստակամութիւնը՝ նահատակւել յանուն ճշմարտութեան:

 

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ