Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Thursday, 27 August 2020

Տօն՝ Երեմիա մարգարէի

Երեմիա անունը նշանակում է« Աստւած կը բարձրացնի»։

Նա Հին Կտակարանի մեծագոյն դէմքերից է։ Ծնւել է Երուսաղէմից ոչ շատ հեռու գտնւող Անաթովթ գիւղում։ Նրա հայրը՝ Քեղկեան, քահանայ էր։
Երիտասարդ տարիքից Երեմիան Աստծու հրաւէրով կանչւում է մարգարէութեան․Աստւած ասում է նրան․« Ահաւասիկ իմ խօսքը դրեցի քո բերանը․ ահաւասիկ այսօր հեղինակւոթիւն տւեցի քեզ ազգերի եւ թագաւորների վրայ»։(Երեմիա Ա 4։10)

Երեմիան 23 տարի շարունակ ապաշխարութեան կոչ է անում , կանխատեսում է Երուսաղէմի եւ տաճարի կործանումը՝ որպէս հետեւանք իր ժամանակի կռապաշտութեան եւ ընկերային անարդարութիւնների։Նա իր համարձակ խօսքի համար անգամներ բանդարկւում է։
Երեմիային են պատկանում Հին Կտակարանի երկու գրքեր՝« Երեմիայի մարգարէօոթիւն» եւ «Ողբ Երեմիայի»որտեղ հայրենասէր մեծ մարգարէն սրտառուչ կերպով ողբում է իր ժողովրդի գլխին եկած դժբախտութիւններն ու թշւառւոթիւնները։

Երեմիա մարգարէն նաեւ մարգարէացել է Հայոց միջոցով Բաբելոնեան ուժերի համակարգը տապալւելու մասին։
Աստւած ասում է․«Դրոշ բարձրացրէք երկրի վրայ, բոլոր ազգերի մեջ փող հնչեցրէք, զօրագնդեր կանչեցէք նրա (Բաբելոնի) դէմ, նրա վրայ կանչեցէք Արարատեան թագաւորութիւններին ու Ասքանազեան գնդին»։

Նա մարգարէանում է Աստծու անջնջելի Նոր Ուխտի մասին։

 

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ