Tuesday, 15 October 2024
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։
Ա) Անանաիան Քրիստոսի 72 աշակերտներից էր։ Եղել է Դամասկոսի եպիսկոպոսը։ Քրիստոսի հրամանով մկրտել է Սաւուղին, ապագայ մեծ առաքեալ Պօղոսին։ Համարձակօրէն քրիստոնէութիւն է քարոզել հրեաների եւ հեթանոսների մէջ։ Հրաժարւելով կուռքերին զոհ մատուցել՝ Լուկիանոս կայսրի հրամանով քարկոծւել է։Նրա մասունքը պահպանւում է Հայաստանում, Երեւանի Ս․Զօրաւոր Աստւածածին եկեղեցու շրջակայքում գտնւող համանուն մատուռում։
Բ) Բառնաբաս
Եղել է Քրիստոսի 72 աշակերտներից։ Ծնւել է Կիպրոս կղզում հրեայ ընտանիքում։Կրթւել է Երուսաղէմում Սաւուղի(Պօղոս)ի հետ,Գամաղիէլ մեծ վարդապետի մօտ»։ Հանդիպելով Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, հետեւում է նրան եւ դառնում է նրա աշակերտը․վաճառում է իր ունեցւածքը եւ գումարը տալիս առաքեալներին։ Ս․Պօղոս առաքեալը նրան ներկայացնում է միւս առաքեալներին, որի հետեւանքով Բառնաբասը ծառայակից է դառնում նրան։ Նա 76 տարեկան հասակում՝ նահատակւում է Սալամինէ քաղաքում՝ քարկոծւելով հրեաների կողմից։
Գ) Փիլիպոս առաքեալ, եղել է Յիսուսի 12 առաքեալներից։ Ծնունդով Բեթսայիդայից էր։ Յովհաննէս Մկրտչի աշակերտն էր,այնուհետեւ անսալով Տիրոջ կանչին, հետեւում է Նրան։ Նա Աւետարանը քարոզել է Յուհաստանում,Սիրիայում,Փռիւգիայում,որտեղ հրաշագործում է, բժշկումներ է կատարում եւ յարութիւն է տակիս մեռելներին եւ Քրիստոնեայ է դարձնում Եթովպեան։ Փռիւգիական Հերապոլիս քաղաքում նահատակւում է գլխիվայր խաչւելով։
Դ)Շիղան, քարոզել է Պօղոս առաքեալի հետ, նրա հետ գտնւել է բանտում մի գուշակ աղջկայ դիւահարութիւնից բժշկելու պատճառով։ Հետագայում դառնում է Կորնթոսի եպիսկոպոս։
Ե«Յովհաննէսը» Յակոբոս առաքեալի փոքր եղբայրն էր: Նա ձկնորս էր եւ Յիսուսի երեք պայծառատես՝ հոգեւոր պարզ տեսողութիւն ունեցող եւ ամենամտերիմ առաքեալներից մէկը: Յովհաննէսը չորս Աւետարաններից մէկի, յայտնութեան գրքի եւ երեք կարճ նամակների հեղինակն է: Նա Յիսուսի ամենասիրելի աշակերտն էր: Աւետարանում Յովհաննէսը խոնարհաբար՝ երբեք չի նշել իր անունը, այլ օգտագործել է «Յիսուսի սիրելի աշակերտը» արտայայտութիւնը: Նա տասնւեց տարեկան էր, որ առաքելութեան կանչւեց։ Յիսուսի ձերբակալման գիշերը, նա ականատես է լինում իր վարդապետի չարչարանքներին՝ հաւատարմաբար ուղեկցում է Նրան մինչեւ Գողգոթա, որտեղ Յիսուսը Իր մօրը յանձնում է Յովհաննէսին՝ ասելով․«Սա է քո մայրը», իսկ մօրը ասում է. «Ահա քո որդին»: Յովհաննէս առաքեալը կոչւում է նաեւ սիրոյ առաքեալ, քանի որ խօսքով թէ գործով բոլորից շատ քարոզել է սիրոյ մասին: Յովհաննէսը միակ առաքեալն է, որ չի նահատակւել, այլ վախճանւել է Եփեսոսում, խոր ծերութեան հասակում, խաղաղ պայմաններում, որից երեք օր յետոյ պիտի արժանանար, իր խնամքը վայելած Աստւածամօր պատւին՝ այսինքն վերափոխման։Յովհաննէսը,Յակոբոս առաքեալի փոքր եղբայրն էր: Նա ձկնորս էր եւ Յիսուսի երեք պայծառատես՝ հոգեւոր պարզ տեսողութիւն ունեցող եւ ամենամտերիմ առաքեալներից մէկը: Յովհաննէսը չորս Աւետարաններից մէկի, յայտնութեան գրքի եւ երեք կարճ նամակների հեղինակն է: Նա Յիսուսի ամենասիրելի աշակերտն էր: Աւետարանում Յովհաննէսը խոնարհաբար՝ երբեք չի նշել իր անունը, այլ օգտագործել է «Յիսուսի սիրելի աշակերտը» արտայայտութիւնը: Նա տասնւեց տարեկան էր, որ առաքելութեան կանչւեց։ Յիսուսի ձերբակալման գիշերը, նա ականատես է լինում իր վարդապետի չարչարանքներին՝ հաւատարմաբար ուղեկցում է Նրան մինչեւ Գողգոթա, որտեղ Յիսուսը Իր մօրը յանձնում է Յովհաննէսին՝ ասելով․«Սա է քո մայրը», իսկ մօրը ասում է. «Ահա քո որդին»: Յովհաննէս առաքեալը կոչւում է նաեւ սիրոյ առաքեալ, քանի որ խօսքով թէ գործով բոլորից շատ քարոզել է սիրոյ մասին: Յովհաննէսը միակ առաքեալն է, որ չի նահատակւել, այլ վախճանւել է Եփեսոսում, խոր ծերութեան հասակում, խաղաղ պայմաններում, որից երեք օր յետոյ պիտի արժանանար, իր խնամքը վայելած Աստւածամօր պատւին՝ այսինքն վերափոխման։
Զ) Մատաթիա առաքեալ» Երբ Յուդա Իսկարիովտացին իր սուրբ կոչումից ընկաւ որպէս մատնիչ եւ դաւաճան՝ ինքնասպան եղաւ, Յիսուսի Համբարձումից յետոյ եւ Հոգեգալստից առաջ աղօթական վիճակահանութեամբ Մատաթիան դասւեց տասնմէկ առաքեալների շարքը` որպէս տասներկուերորդը: Նա Յուդայից ցեղից էր: Հետեւել է Քրիստոսին եւ քարոզել է Հրէաստանում եւ Եթովպիայում, որտեղ եւ նահատակւել է քարկոծմամբ: